Մակրոնի համար առաջնորդ լինելը «զիլ» բան չէ, նա 10 օրը մեկ ստիպված է խոսել Էրդողանի հետ

© Sputnik / Алексей Витвицкий /  / Անցնել մեդիապահոցЭммануэль Макрон
Эммануэль Макрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ միջազգային արենայում լինելն այնքան էլ զիլ բան չէ։ Հատկապես այն պարագայում, որ 10 օը մեկ նա «ստիպված է լինում» հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Թվում է` Էմանուել Մակրոնին այնքան էլ դուր չեն գալիս Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցները։

«Միջազգային արենայում լինելն այնքան էլ «զիլ» բան չէ։ Ես այն մարդն եմ, ով ստիպված է 10 օրը մեկ զրուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,–ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Երկու նախագահների վերջին հեռախոսազրույցը եղել է նախորդ կիրակի, երբ Մակրոնն Էրդողանին «խնդրել» է ազատություն շնորհել Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողին։

Լրահոս
0