Արտակ Բեգլարյան
«Դրանք շատ հագեցած են և մեկնարկել են օգոստոսի 31-ին Մոսկվաբնակ արցախցի ճանաչված նկարիչներ հայր և որդի Գրիգորյանների գեղանկարների ցուցահանդեսի բացմամբ: Կլինեն էլի ցուցահանդեսներ: Սեպտեմբերի 1-ին կկայանա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանի հավաստմամբ՝ տոնական միջոցառումների շարքում նախատեսված է նաև ծաղկեպսակադրության արարողություն Ստեփանակերտի հուշահամալիրում: Իսկ սեպտեմբերի 3-ին կկայանա Դանիել Դեքերի համերգը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: