00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմնանորոգված դպրոց` աշակերտների և ուսուցիչների գլխավոր նվերը

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября в Ереване
Первое сентября в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 1-ին ուսուցիչներին ու աշակերտներին շնորհավորեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում Գիտելիքի ու դպրության օրը կրկնակի տոն էր. երեխաներն ու ուսուցիչներն այսուհետև մտնելու են հիմնանորոգված կրթօջախ։

Ուսումնական հաստատության շենքը հաջողվել է վերանորոգել նույն դպրոցի շրջանավարտ, բարերար Արթուր Վարժապետյանի աջակցությամբ։

Երևանի քաղաքապետը Գիտելիքի օրը նշել է Երևանի դպրոցներից մեկում - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը Գիտելիքի օրը նշել է Երևանի դպրոցներից մեկում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց երեխաներին ու մանկավարժներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ ու նշեց, որ դեռ շատ դպրոցներ պետք է վերանորոգել։

«Մենք հորդորում ենք կյանքում որոշակի հաջողությունների հասած բոլոր շրջանավարտներին, որ հնարավորությունների սահմաններում աջակից լինեն իրենց նախկին կրթօջախներին՝ այդպիսով նաև սեփական ներդրումն ունենալով արժանի սերունդ դաստիարակելու կարևոր գործում։ Քաղաքային իշխանությունն իր հնարավորության սահմանում փորձել է աջակցել դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Այս մասով մենք ունենք որոշակի հաջողություններ, ինչը, սակայն, բավարար չէ և հստակ կարող ենք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Բայց վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին», – ասաց Մարգարյանը։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իր հերթին օրհնեց երեխաներին ու ուսուցիչներին` հիշեցնելով, որ գիտելիքը մեծ ուժ ունի։

«Նույնիսկ ամենածանր ժամանակներում մեր ժողովուրդը մեծ նշանակություն է տվել գիտելիքին։ Միայն կրթված հասարակությունն է ընդունակ կյանքը դեպի լավը փոխել։ Մենք ուզում ենք, որ մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում ու սփյուռքում արդյունավետ կատարեն իրենց առաքելությունը», – ասաց կաթողիկոսը։

Հատկանշական էր այն, որ նրա խոսելու պահին աշակերտների մեկի սպիտակ փուչիկը սլացավ երկինք։

Մենք զրուցեցինք նաև դպրոցականների հետ։

«Շատ եմ կարոտել դպրոցը։ Սիրում եմ ամառը, բայց անկեղծ ասած, արդեն հոգնել եմ հանգստանալուց», – խոստովանեց 2-րդ դասարանցի Օլգան։

Հարցին, թե որ առարկաներն է ամենից շատ սիրում, Օլգան պատասխանեց` մաթեմատիկան, հայերենը, ռուսերենն ու անգլերենը։

Իսկ երրորդ դասարանի աշակերտ Նարեկը, որն ամառն անցկացրել է Սոչիում, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ շտապում է դպրոց` ընկերներին իր արկածների մասին պատմելու։

Русская версия

Լրահոս
0