00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն վախենում է Հայաստանի հետ Համաձայնագիր ստորագրել` Հայաստանի պայմաններով

© AFP 2024 / Koen BLANCKAERT / BELGAФлаг Евросоюза
Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում, ու դա նորմալ է իր ինքնիշխանությունը գնահատող պետության համար։ Այսպես է կարծում փորձագետ Վլադիմիր Լեպեխինը։

Վլադիմիր Լեպեխին, ԵԱՏՄ Ինստիտուտի տնօրեն

Այս շաբաթ հայկական, ադրբեջանական ու ռուսական լրատվամիջոցները բավականին շատ էին մեկնաբանում հաղորդագրությունն այն մասին, որ Ծաղկաձորում «Բազե» Համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ արդեն այս տարվա աշնանը երկրի ղեկավարությունը պատրաստվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ։ Այսինքն`ըստ էության, այն Համաձայնագրի նմանօրինակը, որը երեք ու կես տարի առաջ պայթեցրեց Ուկրաինան։

Евросоюз - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

Ի՞նչ է թաքնվում այդ մտադրության տակ։ Հայաստանի մտերմացո՞ւմը Եվրամիության հետ ու հարաբերությունների սառեցումը ԵԱՏՄ–ի ու Ռուսաստանի հե՞տ։ Ամեն դեպքում, Հայաստանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդիկ Ծաղկաձորում արված Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեկնաբանում էին որպես հայկական ղեկավարության Ռուսաստանից ու Եվրասիական տնտեսական միությունից հեռանալու փորձ։

Իրականում, Հայաստանի ղեկավարության` Եվրամիության հետ բաց ու հասկանալի հարաբերությունների պարտաստակամությունը նման է Ռուսաստանի դիրքորոշմանը, որը չնայած իր դեմ կիրառված պատժամիջոցներին ու այլ անբարյացակամ գործողություններին, շարունակում է բաց մնալ եվրոպական կառույցների նկատմամբ` մշտապես ընդգծելով, որ Եվրոպայում կան ոչ միայն ռուսատյացներ, այլ նաև պոտենցիալ դաշնակիցներն ու ընկերները։

Հայաստանն, ինչպես հայտնի է, բազմավեկտոր քաղաքականություն է  վարում, ու դա նորմալ է իր ինքնիշխանությունը գնահատող պետության համար։ Ընդ որում` ՀՀ ղեկավարությունը մշտապես նշում է, որ Եվրամիության հետ համագործակցությունն ու տարատեսակ համաձայնագրերի ստորագրությունը եվրոպական կառույցների հետ (հենց նույն ԵՄ–ի հետ) չպետք է վնասի Ռուսաստանի ու ԵԱՏՄ–ի հետ հարաբերություններին։

Նկատեմ, որ Եվրամիության նկատմամբ նույն ռազմավարությունն է այսօր վարում նաև, օրինակ, Ռուսաստանին բարեկամական տրամադրված Սերբիան։ Այն չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Մոտավորապես նույն դիրքորոշումն է զբաղեցնում նաև Հայաստանի ղեկավարությունը. այն ձգտում է տնտեսական ոլորտում հարաբերությունները զարգացնել և՛ ԵԱՏՄ–ի, և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ–ի, և՛ Չինաստանի, և՛ Իրանի հետ` հաշվի առնելով, որ գլխավոր ռազմավարական դաշնակիցը մնում է Ռուսաստանն, Իսկ ԵԱՏՄ–ում Հայաստանը ոչ թե սովորական անդամ է, այլ համահիմնադիր։

Пресс-конференция директора представительства Гэллап Интернейшнл в Армении Арама Навасардяна, который представил итоги опросов среди граждан Армении на тему Российские авиаудары по Сирии - Sputnik Արմենիա
Փորձագետ. ԵՏՄ–ն Հայաստանի համար կարող է ցատկահարթակ դառնալ ԵՄ–ում

Հայաստանի առաջնորդները միշտ ընդգծում էին, որ պատրաստ են Եվրամիության հետ համագործակցել ցանկացած ծավալներով ու ուղղություններով, բացառությամբ այն կետերի, որոնք հակասում են ԵԱՏՄ–ին։ Ու այդպիսի դիրքորոշում ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրները։

Բազմավեկտոր քաղաքականություն վարելու դեպքում հարկավոր է չափն իմանալ ու հասկանալ`երբ է պետք կանգ առնել, որպեսզի ազգային շահերը չտուժեն։

Հիշեցնեմ, որ Կիևում պետական հեղաշրջման նախօրեին ԵՄ ու Ուկրաինայի միջև հարաբերությունները զարգանում էին այնպես, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիրը ստորագրելիս, սկզբում համաձայնեց «գործընկերոջ» պայմանների հետ, իսկ հետո հասկացավ, թե ինչ է ստորագրել ու հետ քաշվեց։

Հայաստանի դեպքում հակառակը տեղի ունեցավ։ 2015 թվականին Հայաստանը կամք դրսևորեց ու չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը` ստիպելով ԵՄ պաշտոնյաներին նոր տակտիկայի դիմել. առաջարկել ստորագրել ավելի մեղմ փաստաթուղթ` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Այսպիսով, պարադոքսային իրավիճակ է ստեղծվում. Հայաստանը պատրաստ էր Համաձայնագիրը ստորագրել դեռևս 2017 թվականի ձմռանը, սակայն Եվրամիության պաշտոնյաները հետաձգեցին այն անորոշ ժամկետով` վախենալով «տակ տալ»։  Ու այսօր, երբ Սերժ Սարգսյանը խոսում է այս տարվա աշնանն այդ համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի պատրաստականության մասին, անձամբ ես չեմ բացառում, որ ստորագրումը նորից հետաձգվի։ Մի պարզ պատճառով. ԵՄ պաշտոնյաներին հարկավոր է ոչ թե Հայաստանի հետ համագործակցել, այլ հայկական կողմին ենթարկել իրենց քաղաքական ու այլ շահերին։ Ինչը Երևանում, կարծում եմ, լավ են հասկանում։

Այսօր ԵՄ պաշտոնյաները  Կովկասյան, Բալկանյան ու ցանկացած այլ երկրներին, որոնց նրանք դիտարկում են որպես իրենց իրական և պոտենցիալ գաղութ, առաջարկում են միևնույն բանը. ազգային էլիտայի դրամաշնորհային ու վարկային աջակցում` «բարեփոխումների» փոխարեն, ինչը նշանակում է, որ կաշառված էլիտան պետք է իրենց երկրների ազգային շահերը հանձնի։

Որոշ դեպքերում դա հաջողվում է (ինչպես Բալթյան երկրների, Վրաստանի ու Մոլդովայի), որոշ դեպքերում` ոչ։ Օբյեկտիվ լինենք` Հայաստանի ղեկավարությունը հստակորեն հասկանում է հնարավորինի ու անհրաժեշտի չափը։

Լրահոս
0