Ահազանգ է ստացվել` Տրանսպորտի նախարարության շենքում ռումբ է տեղադրված

© Sputnik / David GalstyanВ Ереване эвакуировали людей из здания Минтранса – из-за сигнала о бомбе
В Ереване эвакуировали людей из здания Минтранса – из-за сигнала о бомбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարության շենքում պայթուցիկ նյութ կա։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախադրության շենքում ռումբ է տեղադրված։

Ոստիկանությունն այս մասին անմիջապես տեղեկացրել է ԱԻՆ–ին, որն էլ անմիջապես արձագանքող ուժեր է ուղարկել դեպքի վայր։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ լրատվության վարչության պատասխանատուն ասաց, որ շենքի բոլոր աշխատակիցները տարհանվել են, իսկ տարածքը սահմանազատվել։

Դեպքի վայրում եղած մեր թղթակցի տվյալներով`այս պահի դրությամբ շենքում որևէ վտանգավոր պայթուցիկ նյութ դեռևս գտնված չէ։

Ոստիկանությունից այս պահին ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանություն տալ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի զանգի ասացի, որ ահազանգը ստացվել է 10։25 րոպեին, անհայտ անձի կողմից։

Լրահոս
0