Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի փոքրիկը ծնվեց

© Instagram/Serena Williams / Серена Уильямс и Алексис Оганян
Серена Уильямс и Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի թենիսիստուհին դուստր է պարգևել Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. 35-ամյա թենիսիստուհի Սերեն Ուիլյամսը մայր է դարձել, գրում է Just Jared-ը:

Ուիլյամսը ծննդաբերել է Փալմ Բիչում գտնվող St. Mary's Medical Center կլինիկայում, որտեղ Ուիլյամսը ժամանել էր դեռ օգոստոսի 30-ին:

Հետազոտելով Ուիլյամսին` բժիշկները որոշել են խթանել ծննդաբերությունը, և փոքրիկը մի քանի ժամ անց լույս աշխարհ էր եկել:

«Թենիսի աստղ Սերեն Ուիլյամսի դստեր քաշն է 6 ֆունտ 13 ունցիա: Մայրն ու փոքրիկը իրենց լավ են զգում»,-Twitter–ում գրել է պրոդյուսեր Քրիս Շեֆերդը:

Լրահոս
0