Միկին լավագույնն է. ռումինացի երկրպագուների և Հենրիխի հանդիպումը

© Sputnik / Aram NersesyanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ռումինիա–Հայաստան խաղից հետո չի անտեսել իրեն սպասող երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում կայացած Ռումինիա-Հայաստան (1:0) խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է երկրպագուներին։

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ երկրպագուների ձեռքերում պահած մարզաշապիկի վրա գրված է. «Միկին լավագույնն է»։

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվել է երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց։

Երկրպագուների հետ լուսանկարվելուց հետո Մխիթարյանին է մոտեցել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան և մարզաշապիկ է նվիրել ֆուտբոլիստին։

 

Լրահոս
0