00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյան․ «Իսրայելը պետք է մինչև վերջ քննի Արցախում անօդաչուների հետ կապված սկանդալը»

© AP Photo / Dan BaliltyИзраильский солдат с израильским беспилотником во время военных учений
Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում անօդաչուների հարվածների հետ կապված սկանդալը սպառնում է Իսրայելի հեղինակությանը, կարծում է պատգամավոր Արմեն Աշոտյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Իսրայելը պետք է հետևողական լինի Արցախում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետ կապված միջադեպի բացահայտման հարցում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Եթե «Մաարիվ» թերթի բացահայտումը համապատասխանում է իրականությանը, ապա միջազգային ու մարդասիրական իրավունքի տեսակետից Իսրայելը պարտավոր է այդ հարցը մինչև վերջ քննել։ Պաշտպանության նախարարությունը դրական քայլեր անում է, բայց անհրաժեշտությունը կա, ու այդ դեպքը լիովին բացահայտելը երկրի հեղինակության հարցն է», — ասաց Աշոտյանը։

Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերությունների զարգացումը, բարձր մակարդակով հանդիպումները, սեպտեմբերին կայանալիք հայ-իսրայելական ֆորումը, նրա խոսքով, հույս են ներշնչում, որ ԱԹՍ-ների հետ կապված պատմությունը Հայաստանի հանդեպ վերաբերմունքը ցույց տալու լավ առիթ է։

Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Ղարաբաղում ԱԹՍ կիրառելու շուրջ սկանդալը վնասում է Իսրայելի հեղինակությունը

Նշենք, որ օրեր առաջ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել էր Aeronautics-ի անօդաչու թռչող սարքերի վաճառքը։ Մատակարարումների կասեցման մասին տեղեկությունը հայտնվեց Ադրբեջանում ԱԹՍ-ների փորձարկման սկանդալի ֆոնին։ Ինչպես հայտնել էր Maariv իսրայելական թերթը, ԱԹՍ իսրայելական օպերատորները հրաժարվել էին հարձակում գործել հայկական դիրքերի վրա, ինչը պնդում էր ադրբեջանական կողմը Orbiter 1K ռազմական ԱԹՍ-ի թեստավորման ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անօդաչու թռչող սարքերի նոր մատակարարման պայմանները քննարկելու համար ընկերության պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Ադրբեջանցի զինվորականները թույլտվություն են խնդրել նոր ստացված զինտեխնիկան իրական ռազմական գործողության ընթացքում հայկական զինուժի դեմ փորձարկելու համար, սակայն մերժում են ստացել:

Լրահոս
0