ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի — Sputnik. Ռումինիա-Հայաստան խաղն ավարտվեց մեր թիմի պարտությամբ: Հանդիպումը խոստումնալից սկիզբ ուներ հայկական կողմի համար, քանի որ մենք գոլային պահեր ունեցանք, իսկ երբ մնացինք տասը խաղացողներով, արդեն ամեն ինչ մեր ընտրանում համար բարդացավ:
Խաղը շատ կարևոր նշանակություն ուներ երկու թիմերի համար: Հայաստանի և Ռումինիայի հավաքականները մինչ այս հանդիպումը խմբում վաստակել էին վեցական միավոր: Հետևաբար հաղթանակը կողմերից յուրաքանչյուրին աղյուսակում առաջ անցնելու հնարավորություն էր տալիս: Առաջին խաղակեսում մեր հավաքականը երկու անգամ շատ մոտ էր հաջողությանը: Երկու դեպքում էլ գոլային հիանալի հնարավորությունները չօգտագործեց Տիգրան Բարսեղանը: Ընդմիջումից հետո մեր թիմի համար շատ դժվար էր արդեն մտածել հաղթանակի մասին:
Տարոն Ոսկանյանի հեռացումից ու մեր դարպասին նշանակված 11 մետրանոցից հետո հույսերը էականորեն նվազեցին: Բայց դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, հետ մղելով հարվածը նշակետից, մեր թիմին հույսեր թողեց: Սակայն հույսերը չարդարացան. մրցավարի ավելացրած ժամանակի առաջին իսկ րոպեին Ալեքսանդրու Մաքսիմը հաղթանակ բերեց դաշտի տերերին: