Կայծակը նոր հրդեհի պատճառ է դարձել Խոսրովի անտառում

© Sputnik / Nelli Danielyan / Пожар в хосровском лесу
Пожар в хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կայծակից հրդեհ է բռնկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ է բռնկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին՝ Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

ԱԻՆ-ը հրդեհի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին:

«Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից»,-նշված է արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Լրահոս
0