Ռուսաստանցիներին դուր է գալիս Հայաստանը

© Photo: IDEA Foundation / Татевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերը մեծացել են: Այս մասին փաստում է վիճակագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային այցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկում: Հայաստանը 26-րդ տեղում է:

Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Ութ երևույթ, որ կզարմացնի Երևան այցելող ցանկացած զբոսաշրջիկի

«ՏուրՍտատ» գործակալությունը վերլուծել է ՌԴ-ից արտագնա զբոսաշրջության վիճակագրությունը: Վերլուծել են 2017 թվականի առաջին կիսամյակը։

Ըստ այդմ՝ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին վեց ամսում աճել է 37%-ով և կազմել 171 հազար, իսկ արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ 17 միլիոն։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ կառավարությունը հավանություն տվեց ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով ՀՀ տարածք մուտքի, ելքի և տեղաշարժվելու հնարավորության որոշմանը, Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճն ակնհայտ դարձավ:

Լրահոս
0