Սիմոնյանը RT-ի բլոգն արգելափակելու մասին. ուր կորավ անգլիացիների հումորը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է արգելափակել Ռուսաստանում 1917 թվականի դեպքերին նվիրված RT հեռուստաալիքի միկրոբլոգը:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում 1917 թվականի դեպքերին նվիրված RT հեռուստաալիքի միկրոբլոգն արգելափակելու վերաբերյալ Միացյալ Թագավորության կառավարության որոշումը:

Главный редактор Международного информационного агентства Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը գիտի՝ երբ կավարտվի տեղեկատվական պատերազմը

Բրիտանական կառավարության որոշումը մեկնաբանել է նաև Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայում:

«Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ պետք է փակվի 1917 թվականի հեղափոխության ժամանակ ռուս-բրիտանական հարաբերություններին նվիրված էջը: 1,2 մլն փաստաթուղթ գաղտնի է պահվում Բրիտանիայի ԱԳՆ-ում: Ինչ անել սրա հետ», — գրված է Ռուսաստանի դեսպանատան Twitter-յան հաղորդագրության մեջ:

Twitter-ի ադմինիստրացիան ժամանակավոր արգելափակել է 1917 թվականի հեղափոխությանը նվիրված RT-ի ստեղծած միկրոբլոգը՝ առցանց անգլալեզու լայնածավալ նախագծի շրջանակներում: Հեռուստաալիքից հայտնում են, որ առանց հեղինակների հետ որևէ կապ հաստատելու Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից նախագիծը տապալելու փորձը հիասթափություն է առաջացնում:

 

Լրահոս
0