Դանակահարություն «Կոնտինենտալ» ռեստորանի մոտ, կա 1 զոհ, 2 վիրավոր

© Sputnik / Убийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը բացահայտեց կեսգիշերին ռեստորանային համալիրի բակում կատարված սպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ժամը 1։20-ին Շենգավիթի բաժնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հարություն Մ.-ն ռեստորանային համալիրներից մեկի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ս. Մինասյանի և Եղիշ Հ.-ի հետ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նրանց, ինչի հետևանքով Ս. Մինասյանը և Եղիշ Հ.-ն  վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Հիվանդանոցում Ս. Մինասյանը ժամը 1.35-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Որոշ տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արտաշատ ճանապարհի մայրուղու մոտ գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0