00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер!» և «Ты супер! Танцы». գտեք յոթ տարբերություն

© Sputnik / Евгения НовоженинаМастер-класс театра "Тодес" для участников шоу "Ты супер! Танцы"
Мастер-класс театра Тодес для участников шоу Ты супер! Танцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
НТВ հեռուստաալիքի նոր եթերաշրջանում տեղի ունեցավ «Ты супер! Танцы» շոուի շլացուցիչ պրեմիերան։ Առանց ծնողի խնամքի մնացած երեխաները կկարողանան ցուցադրել իրենց տաղանդը։ Եվ անկախ նրանից, որ «Ты супер! Танцы»–ին «Ты супер!» մրցույթի «կրտսեր եղբայրն է», նրանք, այդուամենայնիվ, տարբերվում են։

Առաջին տարբերությունը հաղորդավարն է

«Ты супер!»–ը վարում էր հեռուստալրագրող Վադիմ Տակմենյովը, իսկ «Ты супер! Танцы» նախագծի ղեկին կանգնել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դերասան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Օլեշկոն։

Танцевальный батл солистов театра Тодес и участников шоу Ты супер! Танцы - Sputnik Արմենիա
«Տոդեսի» մենակատարների և «Ты супер! Танцы» նախագծի մասնակիցների պարային մենամարտը

Ալեքսանդրը ոչ միայն վարում է շոուն, այլև աջակցում փոքրիկ մասնակիցներին բեմում և հետնաբեմում, օգնում նրանց չկորցնել ինքնատիրապետումն ու ավելի վստահ զգալ։

Մանուկ հասակում Ալեքսանդրը երազում էր արտիստ դառնալ, տարբեր խմբակներում և ստուդիաներում էր ներգրավված և հիանալի գիտեր, թե որքան դժվար է փոքրին՝ որևէ բան ապացուցել մեծերին, հուզմունքից չմոռանալ խոսքերն ու շարժումները, չարտասվել անհաջողության պարագայում։ Օլեշկոն և շոուի պատանի մասնակիցներն արդեն մտերմացել են, և այժմ երեխաների համար հաղորդավարի աջակցության շնորհիվ այդքան վախենալու չի լինի բեմ դուրս գալը։

Երկրորդ տարբերությունը ժյուրիի նոր կազմն է

Մասնակիցների ելույթները գնահատելու են պարային աշխարհի վարպետները` համաշխարհային ճանաչում ունեցող պարուսույց Եգոր Դրուժինինը, բալետի ռուս պարուհի և Մեծ թատրոնի մենակատար Կրիստինա Կրետովան, հայտնի պարուսույց Եվգենի Պապունաիշվիլին, ինչպես նաև թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ Անաստասիան իր հովանու տակ է առել Ստավրոպոլի երկրամասի «Ումկա» մանկատան սաներին։

Երրորդ տարբերությունը բեմն է

Այն զգալի մեծացել է, պարողներին մեծ, ազատ տարածք է հարկավոր։ Բացի այդ, բեմը բազմաէկրան է դարձել. այդ լուծումը թույլ է տալիս ելույթը դարձնել ավելի ազդեցիկ և գեղեցիկ։

Չորրորդ տարբերությունը ժյուրիի քվեարկման կարգն է

Եթե «Ты супер!» նախագծում ժյուրին սեղմում էր կոճակը մասնակցի ելույթի ընթացքում, ապա այժմ հաջորդ փուլ անցնելու մասին նա կարող է իմանալ միայն ելույթը քննարկելու ժամանակ։

Анна Неделько - Sputnik Արմենիա
Աննա Նեդելկո․ «Անկեղծ հուզվում եմ «Ты супер! Танцы» նախագծի մասնակիցների համար»

Այդ նորամուծությունն արվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Պարն առավելագույն ուշադրություն է պահանջում։ Եթե մասնակիցը շեղվի ժյուրիի անդամների և նրանց որոշումների պատճառով, ապա կարող է, պարզապես,սխալ շարժում անել և, նույնիսկ, վնասվածք ստանալ։ Այդ իսկ պատճառով, թե ինչ կոճակ է սեղմել ժյուրիի անդամներից որևէ մեկը, մասնակիցները կիմանան ելույթից հետո։

Հինգերորդ տարբերությունն առաջին փուլում բեմ դուրս գալն է «սատարող խմբի» խմբի հետ միասին

Երեխաները կարող են հանդես գալ ինչպես դուետով, այնպես էլ խմբով։ Դա թույլ կտա ավելի վստահ զգալ և չհուզվել՝ առաջին անգամ հայտնվելով բեմում։

Վեցերորդ տարբերությունը ժյուրիի անդամների և հաղորդավարի պարային աջակցությունն է

Եվգենի Պապունաշվիլու, Եգոր Դրուժինինի, Անաստասիա Զավորոտնյուկի և Կրիստինա Կրետովայի աթոռները, երբեմն, դատարկ են լինելու. տեղում նստել այն ժամանակ, երբ մասնակիցները պարում են՝ շատ դժվար է։ Ամեն ինչ հնարավոր է ժյուրիի անդամների կողմից. պարահանդեսային պարեր, խանդավառող լեզգինկա, նուրբ վալսեր և ցանկացած պարային նախաձեռնություններ, նրանք թույլ չեն տա իրենց երկար համոզել և պատրաստակամ կպարեն մասնակիցների հետ։

Յոթերորդ տարբերությունը մասնակիցների համար իրական նվեր է

Եթե «Ты супер!» նախագծում հրավիրված աստղերը երգում էին մասնակիցների հետ, ապա «Ты супер! Танцы!» նախագծում արտիստները կերգեն, իսկ մասնակիցը  ելույթը կուղեկցի պարով։

Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы - Sputnik Արմենիա
«Ты супер! Танцы» մասնակիցներին գնահատելը բարդ կլինի, բայց երեխաներն արդեն հաղթել են

НТВ–ն կենդանի ձայնի գոտի է, այդ պատճառով էլ կատարողները կերգեն կենդանի ձայնով, և ամենաիսկական իմպրովիզը կստացվի` անկեղծ, վառ ու կենդանի։ Առաջիններից մեկն այս նորամուծությունը փորձարկել է Ալեքսեյ Վորոբյովը. նրա «Сумасшедшая» հիթի տակ պարեց ոչ միայն շոուի մասնակիցը, այլև ժյուրիի ողջ կազմը բեմ բարձրացավ և իսկական պարային շոու ցուցադրեց։

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն կտա։

Русская версия

Լրահոս
0