«Հրապարակ». Հրազդանի քաղաքապետի` վրաերթ կատարած անչափահաս որդին պարգևատրվել է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրապարակ» թերթն անդրադարձել է Հրազդանի քաղաքապետի որդու թեմային, որին մեղադրանք է առաջադրվել ՝ Հրազդանի բնակչին վրաերթի ենթարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. «Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը»,- գրում է թերթը։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց

«Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն, ոչ միայն չձերբակալեցին, այլև օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում և պարգևատրել»,- նշված է հոդվածում։

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաև Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ է տվել։

«Սա, թերևս, իրավապահները որպես քրեական գործը կոծկելու հրահանգ ընկալեն»,-գրում է «Հրապարակը»:

Լրահոս
0