00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի մանկապարտեզներում նույնիսկ մեկ ամսական երեխաների են հերթագրում

© FB page Детский сад N12, город Абовян
Детский сад N12, город Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մանկապարտեզներում հերթագրման և երեխաների ընդունման գործընթացի կազմակերպմանն ու ծնողների մտահոգություններին:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Մինչև սեպտեմբերի 10-ը մանկապարտեզներ կընդունվի ավելի քան 9000 երեխա, աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ»,– ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով` քաղաքապետարանի նպատակն է հասնել նրան, որ այս խնդիրը վերջնական լուծում ստանա և հերթեր ու կուտակումներ այլևս չառաջանան:

Ըստ քաղաքապետի` մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգը և համապատասխան կանոնակարգը շատ հարցերի լուծումներ են տալիս՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը:

«Դեպքեր ունենք, երբ մեկ ամսական երեխաների են հերթագրել, ինչն իսկապես անհասկանալի է: Կամ որոշ ծնողներ դժգոհում են, երբ իրենց դեռ 2 տարեկանը չլրացած երեխային չեն ընդունում մանկապարտեզ՝ չմտածելով, որ եթե տվյալ մանկապարտեզում այդ տարիքային խմբի երեխայի համար պայմաններ չկան, ապա ո՞վ է կրելու պատասխանատվությունը, եթե, Աստված չանի, այդ երեխայի հետ մի բան պատահի. ծնո՞ղը, մանկապարտե՞զը: Հետևաբար, մեր ծնողներին կհորդորեմ զգայական դաշտից զատ, հարցին մոտենալ նաև այս տեսանկյունից»,- ասել է քաղաքապետը:

Նա նշել է, որ ամեն ինչ արվելու է երեխաներին նախադպրոցական կրթություն ապահովելու համար:

Աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ակտիվացնել նոր կարգի հետ կապված հանրության շրջանում բացատրական աշխատանքները և մանկապարտեզներում ամենամսյա ընդունելությունը կատարել բացառապես «Մանկապարտեզ» էլեկտրոնային հերթագրման համակարգի պահանջներին համապատասխան:

Լրահոս
0