00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարպետի նվերը չեկիստին կամ ինչպես Սարյանի նկարը հայտնվեց Պետրոսյանների տանը

© Sputnik / Armenuhi MkhoyanКартина Мартироса Саряна
Картина Мартироса Саряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի Պետրոսյանների տանը պահպանվում է աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավներից մեկը, որի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչպես է նկարը հայտնվել նրանց տանը։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Պատերազմի ավարտին մնացել էին հաշված օրեր: Աշխատանքային մի օր Մարտիրոս Սարյանի հեռախոսազանգն անակնկալի բերեց Ստեփան Պետրոսյանին, որն այդ տարիներին Երևանի թիվ 1 քաղմասի պետն էր: Մեծ նկարիչը հուզմունքով տեղեկացրեց, որ ցուցահանդեսներից մեկի ժամանակ հավաքածուն գողացել են ու 48 կտավ տարել:

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»
Աշխատանքի բերումով տարբեր գործեր բացահայտած հայտնի չեկիստի համար գործն արտառոց էր՝ տարբերվում էր մյուսներից: Միլիցիայի գնդապետ, քրեագետն անմիջապես բարձրացրեց կտավները վաճառելու նպատակով գողանալու վարկածը և չսխալվեց: Համառ որոնումներից հետո վարպետի կտավները հայտնաբերվեցին ու վերադարձվեցին Սարյանին: Որպես շնորհակալություն, վարպետը Ստեփան Պետրոսյանին նվիրեց իր կտավներից մեկը, որն օրվանից Պետրոսյանների տանը որպես սրբություն է պահվում:

Այս դեպքի մասին քչերը գիտեն: Ժամանակին, երբ հայտնի չեկիստին հարցնում էին, թե ինչպես է գտել կտավները, խորհրդավորությամբ պատասխանում էր` դա իր ու Սարյանի գաղտնիքն է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍտեփան Պետրոսյանը երեխաների հետ
Ստեփան Պետրոսյանը երեխաների հետ - Sputnik Արմենիա
1/3
Ստեփան Պետրոսյանը երեխաների հետ
© Sputnik / Armenuhi MkhoyanՍտեփան Պետրոսյանն աշխատանքի ընթացքում
Ստեփան Պետրոսյանն աշխատանքի ընթացքում - Sputnik Արմենիա
2/3
Ստեփան Պետրոսյանն աշխատանքի ընթացքում
© Sputnik / Арменухи МкхоыанՍտեփան Պետրոսյանի լուսանկարը
Ստեփան Պետրոսյանի լուսանկարը - Sputnik Արմենիա
3/3
Ստեփան Պետրոսյանի լուսանկարը
1/3
Ստեփան Պետրոսյանը երեխաների հետ
2/3
Ստեփան Պետրոսյանն աշխատանքի ընթացքում
3/3
Ստեփան Պետրոսյանի լուսանկարը

Թեև այդ գաղտնիքի մասին չգիտի նաև Պետրոսյանի դուստրը՝ 86-ամյա Ֆելիկ Պետրոսյանը, սակայն հաճույքով Sputnik Արմենիային ներկայացրեց այն ամենն, ինչ իմացել է այդ գործի ու երկար տարիներ քրեագետ աշխատած հոր մասին:

«Կտավի հետ Սարյանը նաև մի զարդասեղան է նվիրել, սկզբում պապան չի վերցրել, բայց Սարյանը շատ է խնդրել: Կարմիր փայտից պատրաստված զարդասեղան էր, բայց դա հիմա մեր տանը չէ, հորս մահից հետո զարդասեղանը, նրա մեդալներն ու արծաթե կոթով դաշույնը մայրիկս նվիրեց Երևանի ոստիկանության թանգարանին։ Հիմա դրանք թանգարանի առանձին անկյունում են, որպես հիշատակ հարազատների մոտ մնաց միայն Սարյանի նվերը՝ կտավը: Նույնիսկ չգիտենք` ինչպես է ճիշտ կոչվում, բայց լեռնագնացներ են պատկերված»,- պատմում է դուստրն ու ավելացնում` հայրն ամբողջ գիտակցական կյանքում միլիցիայի շարքերում է եղել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՖելիկ Պետրոսյան
Дочь генерала милиции Степана Петросяна Фелик Петросян - Sputnik Արմենիա
Ֆելիկ Պետրոսյան

Երբ Արևմտյան Հայաստանից գաղթել են, յոթնամյա կրթություն է ունեցել, ապա սովորել է Թբիլիսիի միլիցիայի դպրոցում: Մինչև գնդապետի կոչումի հասնելը անցել է բոլոր աստիճաններով՝ տեղամասային տեսուչից մինչև Արթիկի, Մարալիկի, ապա նաև Լենինականի առաջին քաղմասի պետ, օկրուգային վարչության պետ և այլն:

«Միլիցիայի վարչությունում քրեական բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել, նրա նման քրեագետներ Հայաստանում քիչ են եղել, նրա քրեական հոտառությունը ոչ մեկը չի ունեցել։ Դրա վառ ապացույցն է այն, որ 10 տարվա սպանված մարդու դիակը գտել է։ Այսպես աշխատել է մինչև 1966 թվականը՝ թոշակի անցնելը»,- պատմում է տիկին Ֆելիկը:

Պարզվում է՝ խիստ, բայց միևնույն ժամանակ անչափ բարի ոստիկանը սիրել է իր գործերի մասին միայն կնոջը պատմել:

«Երեխաների հետ չէր կիսվում, բայց մայրիկիս հետ սիրում էր խոսել: Մենք մայրիկիս անունը դրել էինք «տնային ներքին գործեր»: Մամաս շատ գաղտնապահ էր»,- ասում է վաստակաշատ մանկավարժ Ֆելիկ Պետրոսյանը:

Ասում է` երեխաներն ուզել են հոր հետքերով գնալ, բայց հանգամանքների բերումով չեն շարունակել հոր գործը, փոխարենն ընտրել են այդ ժամանակների համար շատ տարածված` բժիշկի, նկարչի ու մանկավարժի մասնագիտությունները:

Լրահոս
0