«Ժողովուրդ». «Ինչու է Սամվել Կարապետյանը հրաժարվել ՀՀ-ում ներդրումների ծրագրից»

© Gisher / Предприниматель, владелец группы "Ташир" Самвел Карапетян
Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից: Մինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաև կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին»:

Ըստ թերթի` այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև ընդհակառակը՝ կապիտալի արտահոսք է եղել` 12.2 մլրդ դրամի չափով։

«Ընդ որում, արտահոսքը եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից, որը կենտրոնացած է «Տաշիր գրուպ» ընկերության ձեռքում»,-գրում է «Ժամանակը»:

Լրահոս
0