Երևանյան օպերա․ նոր թատերաշրջան, նոր բեմադրություններ

© Sputnik / К. Карташьян /  / Անցնել մեդիապահոցОпера А.Тиграняна "Ануш" на московской сцене в Дни армянского искусства, посвященные 1700-летию принятия христианства в Армении
Опера А.Тиграняна Ануш на московской сцене в Дни армянского искусства, посвященные 1700-летию принятия христианства в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օպերայի և բալետի ազգային թատրոնը բացում է նոր՝ 85-րդ, թատերաշրջանը, որը բազում պրեմիերաներ ու անակնկալներ է խոստանում, այսօր հայտնեց Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր թատերաշրջանը, ըստ ավանդույթի, կբացի «Անուշ» օպերան։ Հետաքրքիր պրեմիերաներ են ակնկալվում։ Այդ մասին այսօր հայտնեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։

Композитор Армен Тигранян вместе с участниками оперы Ануш - Sputnik Արմենիա
Հայկական առաջին օպերայի տարեդարձը կամ ինչ կապ ունի Կոմիտասն «Անուշի» հետ

Սեպտեմբերին երկու պրեմիերա է լինելու՝ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան (սեպտեմբերի 9-ին) ու Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան (սեպտեմբերի 30)։

Նրա խոսքով՝ թատերաշրջանի սկզբում հանդես կգան Հայաստանի լավագույն օրերային երգիչները՝ Նունե Բադալյանը, Գևորգ Հակոբյանը, Պերճ Ղազարյանը։

«Թատերաշրջանի ընթացքում հետաքրքիր պրեմիերաներ կլինեն։ Սեպտեմբերի 14-ին Վերդիի «Ռեքվիեմի» պրեմիերան կլինի, որի համար մենք աշխատել ենք իտալացի բեմադրող Պաոլո Միչիկեի հետ։ Հանդիսատեսին սպասում է նաև «Մանոն» ու «Պողիկտոս» օպերաների պրեմիերան»,- հավելեց Օրբելյանը։

© Sputnik / Ани Липаритян / Կոնստանտին Օրբելյան
Константин Орбелян - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյան

Սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացել է Արո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի պրեմիերան։ Նախագծի հեղինակը բեմադրող Սարինե Ավթանդիլյանն է։

«Շուշիում պրեմիերան հիացմունքով դիմավորեցին։ Ներկա էին ոչ միայն Շուշիի բնակիչները, այլ նաև զբոսաշրջիկներ տարբեր երկրներից»,- ասաց Ավթանդիլյանը՝ հավելելով, որ շուտով օպերայի պրեմիերան կտեսնեն նաև երևանցիները։

85-րդ թատերաշրջանի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ համերգներ ու փառատոններ։

Русская версия

Լրահոս
0