00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը Բաքու է մեկնում. ելք մեկուսացումից և ազդեցությունը վերադարձնելու փորձ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Тайип Эрдоган
Президент Турции Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրություն կատարելիս Ադրբեջանը հաշվի է առնում Ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց ունեցած դերը, կարծում է թուրքագետը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է Բաքուն պահել իր ազդեցության տակ, սակայն Ադրբեջանն ավելի շատ միտված է դեպի Մոսկվա, Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Էրդողանի այցը Բաքու, որը նախատեսված էր սեպտեմբերի 10-11-ին, հետաձգվեց։ Թուրք առաջնորդը Բաքու կմեկնի Ղազախստան այցելելուց հետո։

Իսպիրյանի խոսքով` սկզբում, երբ հայտարարվեց, որ Էրդողանի այցը չեղարկվել է կամ հետաձգվել, ադրբեջանական կողմը բավականին ցավագին ընդունեց այդ փաստը։

Турецкий солдат на границе - Sputnik Արմենիա
Անկարան մեծացնում է ախորժակը կամ հայ–թուրքական սահմանի համար մղվող պայքար

«Ադրբեջանական հասարակության մեջ սկսեցին խոսել, թե «մենք միշտ նրանց կողքին ենք, իսկ Թուրքիան ի դեմս Էրդողանի հրաժարվում է Բաքվի այցից մեկ այլ ուղևորության օգտին»։ Այդ ամենին գումարվեց այն, որ Թուրքիայի դեսպանն էլ չկարողացավ բացատրել պատճառը», — ասաց Իսպիրյանը։

Իրականում, ըստ նրա, Էրդողանն արդեն պայմանավորվել էր Նազարբաևի հետ, ճշտվում էին ժամկետները։ Երբ պարզ դարձավ, որ օրը համընկնում է Բաքվի այցի հետ, որոշվեց Ադրբեջան մեկնել Ղազախստան այցելելուց հետո։

Ըստ Իսպիրյանի` այդ պատճառով հետաձգված այցի մեջ լուրջ պատճառներ փնտրել չարժե։ Սակայն Բաքուն առավել հակված է դեպի Մոսկվա։

«Երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն։ Թուրքիան փորձում է Բաքվին պահել իր ազդեցության տակ, թեև իրավիճակը ցույց է տալիս, որ Բաքուն քաղաքական առումով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ավելի շատ միտված է դեպի Մոսկվա։ Ադրբեջանը լավ գիտի, որ հենց Ռուսաստանն է լուրջ գործոն հանդիսանում տարածաշրջանում, այլ ոչ թե Թուրքիան», — նշեց Իսպիրյանը։

Էրդողանի այցը, Իսպիրյանի խոսքով, կապված է Թուրքիայի և արևմտյան երկրների դժվար հարաբերությունների հետ։ Թուրքիայի նախագահը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը` մեծացնելով այցերի քանակն ու խորացնելով հարաբերությունները թուրք, մուսուլմանական աշխարհի հետ։

«Պատահական չէ Ղազախստանի նախագահի հետ հանդիպումն ու այցելությունը Բաքու։ Ընդհանրապես Էրդողանի այցերի աշխարհագրությունը չի վկայում, որ նա մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանին։ Նա ավելի շատ այցելել է Եվրոպա, նույն Բելգիայում նա ավելի հաճախ է եղել, քան Ադրբեջանում», — ասել է Իսպիրյանը։

Ընդհանուր առմամբ, Էրդողանի այցը որպես սովորական երևույթ է պետք դիտարկել։ Ընդ որում, հասկանալի է, որ Ադրբեջանը օրակարգում կընդգրկի նաև Ղարաբաղի հարցը, և Թուրքիան, բնականաբար, հանդես կգա սպասված հայտարարությամբ` Բաքվի տարածքային հավակնություններին աջակցելու մասին։

Բաքուն և Անկարան ընտրությունների են պատրաստվում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր հերթին նշեց, որ ր Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների փոխադարձ այցերը սովորաբար մշտական բնույթ են կրում։ Քննարկվում են առօրյա հարցեր` էներգետիկայի ոլորտի շուրջ, ռազմավարական այլ հարցեր։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и канцлер Германии Ангела Меркель (стоит спиной) - Sputnik Արմենիա
Մերքելը դուռը փակեց Թուրքիայի առաջ

Սակայն ներկայիս այցը, նրա խոսքով, տարբերվում է նրանով, որ այն անցկացվում է երկու երկրներում նախագահական ընտրություններին նախապատրաստվելու ֆոնին` Ադրբեջանում 2018 թվականին, Թուրքիայում` 2019-ին (թեև կարող է տեղափոխվել 2018-ին)։

«Երկու երկրների համար կարևոր է ցույց տալ փոխադարձ բարեկամությունը, հարաբերությունների բարձր մակարդակը ներքին լսարանի հետ աշխատելու համար։ Ես չեմ բացառում, որ այդ փոխհարաբերությունները մոտ ժամանակներս ավելի ինտենսիվ կլինեն, քան սովորաբար», — ասել է Գեղամյանը։

Թուրքագետի կարծիքով` ինչպես միշտ Ղարաբաղի հարցն օրակարգային է լինելու։ Այս անգամ հայտարարությունները կարող է ավելի ազգայնական հնչերանգ ստանալ, որպեսզի, ինչպես արդեն ասվել էր, բավարարվեն ներքին լսարանի պահանջները։

«Կարող են խոսել այն մասին, որ նրանք մոտ են հաղթանակին, որ աջակցելու են միմյանց հայկական «օկուպացիայի» հարցում», — ասել է Գեղամյանը։

Էրդողանի այցում որևէ այլ արտասովոր բան, նրա խոսքով, դեռ չի նկատվում։

Լրահոս
0