Երևանի «Վարդավառի լճում» աղջկա դիակ է հայտնաբերվել

© Sputnik / Асатур Есаянц МЧС
МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառի լճից» դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 6-ին, ժամը 17:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառի լճում» քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին (մոտ 25 տարեկան):

Լրահոս
0