00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գանձասարում Փարիզի կիթառի հիմնադրամը նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը

Բաժանորդագրվել
Փարիզի կիթառի հիմնադրամը Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը:

Հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի Cavalcade ստեղծագործությունը:

Paris Guitar Foundation-ը, որի նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կիթառահար Ագուստին Պեսնոնը, տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube էջում:

«Միտքն այն է եղել, որ հոլովակը ոչ թե նկարահանենք ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չցանկացա բաց թողնել Արցախը՝ Գանձասարը, ներկայացնելու հնարավորությունը: Տեղեկացնեմ, որ այս տարի նշվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: Cavalcade նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ»,- նշում է Ժորա Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv):

Ի դեպ, Ժորա Սարգսյանի կատարումը տպավորել է կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին, որն իր հիացմունքն է արտահայտել հայ կիթառահարի կատարման մասին՝ տարածելով երաժշտի հոլովակը:

Լրահոս
0