«Ժողովուրդ». աշխատավարձերն ուշացնում են նաև Ազգային Ժողովում

© Пресс-служба НС РА / Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է Արա Բաբլոյանի նորամուծությանը, որի պատճառով ԱԺ պատգամավորները դեռ չեն ստացել իրենց աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները մինչև հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, և հույս էլ չկա, որ մինչև շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի, մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչև ամսվա 5-ը:

Ара Баблоян - Sputnik Արմենիա
Արա Բաբլոյանը երկար մտորելուց հետո գրանցվել է Facebook-ում

Թերթը գրում է, որ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, և պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու հա­մար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ:

« Արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են: Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհերիքի» և պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին»,-գրում է թերթը:

Լրահոս
0