00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյսբուքյան կռիվ. հարսանեկան խելահեղ պարը գժտեցրել է հայերին ու վրացիներին

© ВКонтакте/Ассоциация армянской молодежи МосквыАрмянский танец Берд
Армянский танец Берд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի օր է` Facebook սոցցանցում հայ–վրացական բանավեճ է ծավալվել։ «Կռվախնձոր» է դարձել հայկական հարսանիքի տեսանյութը, որում հայ երիտասարդները «Բերդ» ազգային պարն են պարում վրացական երաժշտության ներքո։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

««Բերդ» հայկական ազգային պարը գեղեցիկ հարսանիքի ժամանակ» անվանումով տեսանյութը, որը հրապարակվել է Facebook-ի խմբերից մեկում, վեճի թեմա է դարձել, և հայերն ու վրացիները իսկական «պատերազմ» են սկսել մեկնաբանությունների տեսքով։ Երկու կողմն էլ փորձում է ապացուցել, որ դա իրենց ազգային պարն է։

Վրացիներից ոմանք անցել են վիրավորանքների և վստահեցրել, որ հայերը գողացել են իրենց ազգային «մարգարիտը»` Զախարիա Պալիաշվիլու «Դաիսի» օպերայի պարը։

Վրացի օգտատերերին չի համոզում նույնիսկ Facebook-ի հայ օգտատերների պատասխանը, որոնք որպես ապացույց «Բերդ» պարի մի շարք տեսանյութեր են ներկայացրել։

Պարզվում է` այս փաստարկն էլ ազդեցիկ չէ, մեկնաբանությունների ալիքը գնալով մեծանում է։ Տեսանյութում երիտասարդների խումբն իսկապես պարում է հայկական ազգային «Բերդ» պարը, բայց ոչ թե հայկական, այլ վրացական երաժշտության ներքո։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում - Sputnik Արմենիա
Ազգային պարը վարակեց անցորդներին

Ու հենց սա էլ շփոթմունքի պատճառ է դարձել. վրացիներից շատերն, ասես, մոռացել են, թե ինչպես են իրականում պարում «Դաիսին»։

«Դաիսիի» շուրջ հայ-վրացական վեճ էր ծագել նաև անցյալ տարի։ Այն ժամանակ Youtube-ի օգտատերերից մեկը «Հայկական հարսանեկան պար։ Գևորգյան պարի ակադեմիա։ ԱՄՆ» անվանումով տեսանյութ էր հրապարակել, որը տարածվել էր Facebook-ում։ Որոշ մեկնաբանություններում կատարողներին մեղադրում էին գողություն մեջ, և ինչպես այս անգամ, այն ժամանակ էլ անպարկեշտ արտահայտություններ էին հնչում։

Թեմային էր անդրադարձել նաև վրացական GDS (Georgian Dreams Studio) հեռուստաընկերությունը և ԱՄՆ-ում գործող Գևորգյան պարի ակադեմիային մեղադրել էր վրացական ժառանգությունը յուրացնելու մեջ։

Տեսանյութում իսկապես երևում էր, որ Վարդան և Սիրանուշ Գևորգյանները պարում են «Դաիսի» վրացական ազգային պարը Զախարիա Պալիաշվիլու օպերայից։ Եթե օգտատերն այն ժամանակ սխալմունքով պարը հայկական էր անվանել, ապա այս անգամ սխալմունք չի եղել։ Ոչ ոք նույնիսկ չի հավակնել հայկական անվանել այն երաժշտությունը, որի տակ պարում են «Բերդ» պարը։

Գևորգյան ակադեմիան այն ժամանակ բացատրական բաց նամակ էր գրել` ներողություն խնդրելով երրորդ կողմից։ Սակայն դեռ պարզ չէ, թե ով է հիմա ներողություն խնդրելու հայերի և Հայաստանի հասցեին սոցցանցում հնչող անպարկեշտ մեկնաբանությունների համար։

Русская версия

Լրահոս
0