ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարանների հատվածում հայտնաբերված մահացած քաղաքացին իրենց աշխատակիցն է եղել։
«Ես անձամբ տասը տարի աշխատում եմ այստեղ, բայց նման բան երբևէ չի եղել։ Մեզ էլ է պետք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե բացթողումներ կան, մենք էլ իմանանք»,– ասաց Ավետիսյանը։
Սեպտեմբերի 6-ին՝ 00։15, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի 38- ամյա աշխատակցին:
Նա իրականացնում էր հերթական գիշերային պլանային գծային աշխատանքները, երբ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել քաղաքացուն։
Կատարվում է քննություն: