00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թագաժառանգը պարգևատրեց իր թիմին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия
Футбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ութ հավաքականներ ապահովել են իրենց մասնակցությունը Մունդիալին:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի  ընտրական մրցաշարը հասել է վճռական կետին: Արդեն ութ հավաքականներն ապահովել են իրենց տեղը Ռուսաստանում կայանալիք մրցաշարին: Կան նաև թիմեր, որոնք ընդհուպ մոտեցել են իրենց նպատակին:

Юрий Джоркаефф - Sputnik Արմենիա
Աշխարհի չեմպիոնի որդին կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Առայժմ անորոշ է աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ճակատագիրը, որը հարավ-ամերիկյան գոտում ոչ-ոքի խաղալով հետնապահ Վենեսուելայի ընտրանու հետ՝ ընտրական խմբում հինգերորդն է, ինչը հնարավորություն է տալիս միայն անցումային խաղեր անցկացնելու:

Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանի հավաքականը, որպես աշխարհի առաջնության կազմակերպիչ, երկիր մասնակցելու է աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Հիմա արդեն ռուսներին միացան յոթ հավաքականներ:

Եվրոպական ընտրական գոտուց Մունդիալի ուղեգիր առաջինն ապահովեց Բելգիայի հավաքականը, որն ութ խաղերում տոնեց յոթ հաղթանակ և մեկ հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Բացի բելգիացիներից, աշխարհի առաջնության ուղեգրին շատ մոտ է Շվեյցարիայի հավաքականը, որն ութ խաղերում տարել է նույնքան հաղթանակ, բայց խմբում պայքարն առաջին տեղի համար դեռևս շարունակվում է, քանի որ Պորտուգալիան էլ ունի 21 միավոր:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյան. Եվրոպայի լիգայից՝ Չեմպիոնների լիգա, նոր փորձություններ

Բաղձալի ուղեգիրը նվաճելուն շատ մոտ են նաև Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի հավաքականները: Եվրոպական ընտրական մյուս խմբերում առայժմ խճճված իրավիճակ է և դժվար է ասել, թե որ հավաքականին կհաջողվի առաջին տեղով ավարտել մրցաշարը: Իսկ ամենախճճված իրավիճակն  I խմբում է, որտեղ չորս հավաքականներ՝ Խորվաթիան, Իսլանդիան, Ուկրաինան և Թուրքիան շարունակում են պայքարը խմբում հաղթելու համար:

Հիշեցնենք, որ Եվրոպական ընտրական գոտուց անմիջապես Մունդիալի ուղեգիր են ստանում խմբերում առաջին տեղ զբաղեցնող թիմերը: Իսկ հետո լավագույն արդյունքով երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը չորս ուղեգիր կվիճարկեն անցումային խաղերում:

Այս պահի դրությամբ, բացի Ռուսաստանի հավաքականից, աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգիր են նվաճել Բրազիլիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:

Ընդ որում, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն  Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդն իր երկրի հավաքականին աշխարհի առաջնության ուղեգիր վաստակելու համար պարգևատրել է 1.3 միլիոն դոլարով: Պարզ ու հասկանալի է, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն էլ ավելի մեծ պարգևատրման կարժանանան, եթե հաջող հանդես գան Ռուսաստանում:

Լրահոս
0