Սանկտ Պետերբուրգի գետից հայ տղամարդու դի են դուրս բերել

© Sputnik / Владимир Астапкович /  / Անցնել մեդիապահոցПарусная серия гонок World Match Racing Tour в Санкт-Петербурге
Парусная серия гонок World Match Racing Tour в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նևա գետում խեղդված տղամարդը գյումրեցի է եղել։ Նրա մոտ գնացքի տոմս, փաստաթղթեր ու բջջային հեռախոսներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգ քաղաքի փրկարարները Նևա գետից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդու դի, որը ծնունդով Հայաստանից է: Այս մասին նշված է «Նևսկիե նովոստի» կայքում։

Քաղաքի իրավապահ մարմիններն այժմ պարզում են տղամարդու մահվան հանգամանքները: Հաղորդագրության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հայտնի է նաև, որ ծնունդով Գյումրիից տղամարդը Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել է գնացքի տոմս:

Տղամարդու մոտ եղել են նաև փաստաթղթեր ու 2 բջջային հեռախոս:

Լրահոս
0