ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին նշված է ԱԻՆ-ի կայքում։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է նաև, որ սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևանում սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի 32-34, գիշերային ժամերին` 17-19 աստիճան տաքություն։