«Ժողովուրդ». ՊՆ-ի պաշտոնյաները շարունակում են բենզին գողանալ

© Sputnik / Asatur Yesayants / Бензин. Бензоколонка
Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ իրավապահները բենզինի գողության դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ:

«Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին և 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին պատճառելով 1 միլիոն 480 հազար 740 դրամի վնաս»,- գրում է թերթը:

Ավելին՝ իրավապահները պարզել են, որ ՊՆ պաշտոնյան թաքցնելով իր այդ գործողությունները՝ 2017 թվականի մարտ և ապրիլ ամիսների տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

«Եվ ահա այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել յուրացման և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին»,- նշված է հոդվածում:

Լրահոս
0