00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակցիները չթողեցին, որ Ջաջուռում բռնկված հրդեհը Խոսրովի ու Բյուրականի օրն ընկնի

© Sputnik / Karen YepremyanПожар в Артаване
Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջաջուռի հրդեհը հաջողվեց հանգցնել մարդկային ուժի ու համակարգված աշխատանքի արդյունքում. «գեղ կանգնի՝ գերան կկոտրի» տարբերակով։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր ժամը 11:27-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:  Սակայն, տեղանքի հետ կապված, տեխնիկա օգտագործել չի հաջողվել, և ոտքի են հանվել հարակից համայնքների բնակիչները:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ, Կամո, Ջաջուռավան  եւ Կրաշեն  գյուղերի բնակիչները՝ գյուղապետերի գլխավորությամբ։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:

Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
Անօդաչու թռչող սարքերը` Բյուրականի «գլխին». հրդեհի մարման մանրամասները

Հաշվի առնելով հրդեհի բարդությունն ու անհրաժեշտությունը՝ աշխատանքներում ներգրավվել են նաև  ոստիկաններ և զինվորականներ՝  ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցներն ու  Գյումրու  կայազորի զինծառայողները, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի և Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, նույնիսկ նրանք, ովքեր գտնվել են արձակուրդի մեջ:  

«Կանչն անմիջապես փոխանցվել է  Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատին, որտեղից  դուրս է  եկել 2 մարտական հաշվարկ  և ևս 1 մարտական հաշվարկ Գյումրիից, սակայն այդ մարտական հաշվարկները հնարավոր չեն  եղել ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքների մեջ  ռելիեֆի  պատճառով  այրվում էին սարի գագաթները և այնտեղ հասնելն անհնար էր, անմիջապես աշխատանքների մեջ ներգրավել ենք համայնքների բնակիչներին  ու տարբեր գերատեսչությունների մարդկանց՝ 180 հոգու: Մարդկային ուժի աշխատանքի շնորհիվ    կրակը մարվել է»,- նշեց փրկարար ծառայության գնդապետը՝  հավելելով, որ հիմնական դժվարությունը, բացի ռելիեֆից, նաև ուժեղ քամու պատճառով էր. քամին շատ արագ տարածել է կրակը:

Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա): Աշխատանքները ղեկավարել են Արթուր Կարապետյանը և Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը: Փրկարարներից մեկը այրվածքներով տեղափոխվել է Գյումրու  բժշկական կենտրոն:

«Այս պահին ամեն ինչ նորմալ ու վերահսկելի է»,- հաստատեց Արթուր Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած մարդկանց:

Բժշկական կենտրոն տեղափոխած փրկարարի վիճակն այս պահին գնահատվում է  բավարար, նա գտնվում է բժիշկների  հոգածության ներքո:

Լրահոս
0