Հայաստանում 7 արտադրամաս զրկվեց հաց թխելու հնարավորությունից

© Sputnik / Павел Лисицын /  / Անցնել մեդիապահոցПродажа "Хлеба"
Продажа Хлеба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Շարունակելով հացի շուկայում վերահսկողական գործողությունները՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլ ծառայությունը:

Պետական վերահսկողության շրջանակներում նշյալ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ։ Որոշ արտադրողներ էլ հացը վաճառել են առանց տեղեկատվական թերթիկների: Գրանցվել են պարտադիր և պարբերական բժշկական զննության կարգի խախտման դեպքեր:

Այդ արտադրամասերին միայն այն ժամանակ կթույլատրեն վերսկսել գործունեությունը, երբ նրանք արտադրությունները համապատասխանեցնեն սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

Լրահոս
0