00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայի հոգին հայը կհասկանա. օտարն ի՞նչ իմանա հայի դարդը

© Sputnik / Karen YepremyanЛилит Хачатрян
Лилит Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոգեբանական խնդիրների մեծագույն մասը առաջանում է չհասկացված լինելու զգացողության պատճառով։ Այս զգացումն առավել ընդգծվում է, երբ արժեքային համակարգի և կյանքի պատկերացման բախում է լինում։ Եվրոպացի հոգեբանը կդժվարանա հասկանալ, օրինակ, հայեցի դաստիարակված դեռահասի ապրումները, հետևապես գերադասելի է, երբ հոգեբանը և այցելուն նույն էթնոսին են պատկանում։

Ամալյա Պապյան, Sputnik.

Վերջին տարիներին բժշկական զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ զարգանում է նաև հոգեբանական խորհրդատվության զբոսաշրջությունը։ Բազմաթիվ հայեր, որոնք բնակվում են այլ երկրներում հոգեբանի օգնությանը դիմելու համար գալիս են հենց Հայաստան, ավել ճիշտ` հայրենիք։ Ապրումներ ունեցող մարդը հակված է փնտրել իր նմանին, մեկին, ով ապրում է իրեն ծանոթ կենցաղով, հասկանում է իր արժեքային համակարգը և պատկանում է իր էթնոսին։

Պատկերացրեք այն աղջնակի ապրումները, որը սիրահարվել է, առաջին գիշեր անցկացրել` չլինելով ամուսնական կապի մեջ։ Եվրոպայում նրան չեն հասկանա, դա այնտեղ խնդիր չէ։ Սակայն աղջիկն ունի ներքին լուրջ խնդիր` մի կողմից վարվել է ինչպես բոլորը իր միջավայրում, իսկ մյուս կողմից ունի մեղքի սուր զգացում, քանի որ ընտանիքում դա համարվում է անառակություն։

«Եվրոպացի հոգեբանին դժվար է հասկանալ խնդրի առարկան, եվրոպացին այլ արժեքային համակարգ ունի», —ասում է «Փսի Լայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։

Հայաստանում հոգեբանական զբոսաշրջությունը զարգանում է նաև գնային քաղաքականության շնորհիվ։

Жара в Ереване - Sputnik Արմենիա
Տապը մարդուն ագրեսիվ է դարձնում

ԱՄՆ-ում և Եվրոպայում հոգեբանին այցելելը հինգ անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում, իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ այցով սայլը տեղից չի շարժվի, ապա ստացվում է, որ նույնիսկ ճանապարհածախսը ներառելով` Հայաստանում նույն ծառայությունից օգտվելն ավելի մատչելի է։

Այս հանգամանքը նպաստել է, որ այսօր Հայաստանում լայնորեն կիրառվում է «online» հոգեբանական խորհրդակցությունը։ Շատ հաճախորդներ մեկ անգամ հանդիպելով հոգեբանի հետ Հայաստանում, վերադառնում են տուն և իրենց հանդիպումները շարունակում են տարածությունն անտեսելով։ Սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, իսկ աշխարհասփյուռ հայերից շատերի համար` փրկության օղակ։

«Գաղթի ուղին բռնած հայերի մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է նաև անհարմարվողականությունը։ Մարդն անմիջապես հայտնվում է իր համար նոր միջավայրում, որտեղ հարկավոր է նորովի յուրացնել ամենատարրականը՝ թեկուզ միջանձնային հարաբերությունները։ Ահա այստեղ գլուխ են բարձրացնում նևրոզները։ Եվրոպաբնակ կամ ԱՄՆ-ից դիմած հաճախորդներից 4-ից 1-ի մոտ նկատվում է նևրոզի ծանր ձև»,- պատմում է հոգեբանը։

Այլ տեսարան է Ռուսաստանից ժամանած այցելուների մոտ։ Ռուսաստանի քաղաքների մեծ մասում հոգեբանական ծառայությունն ավելի մատչելի է, քան Հայաստանում, սակայն կրկին կա չհասկացվելու վախ։ Ռուսաստանաբնակ հայերի խնդիրները նույնպես այլ բնույթ են կրում, դրանք հիմնականում ընտանեկան են։ Սովորաբար ամուսիններից մեկը դրսևորում է առավել ճկուն հարմարվողականություն, քան մյուսը, և այստեղից էլ առաջանում է անջրպետը ամուսինների միջև։ Նրանցից մեկը ձգտում է պահպանել թեկուզ ներընտանեկան դերաբաշխումը, մյուսը՝ փորձում կրկնել այլազգի հարևանի օրինակը։

Խնդրահարույց է նաև պահպանողական ընտանիքներում երեխաների դաստիարակությունը, դեռահասը հայտնվում է հակասական իրավիճակում և սկսում խզել հուզական կապը ծնողների հետ։ Այս դեպքերում հայ հոգեբանի օգնության են դիմում հիմնականում մայրերը, որոնք ոսկե միջինը գտնելու հնարքներ են փնտրում ։

Այստեղից էլ հետևություն. հայի հոգին հայը կհասկանա, օտարն ի՞նչ իմանա` որն է հայի դարդը։

Լրահոս
0