Կհայտնաբերեն զբոսաշրջության ոլորտում լավագույններին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ովքեր են զբոսաշրջության մեջ լավագույնները. Армения Туристическая-2017 4-րդ մրցանակաբաշխությունը՝ սեպտեմբերի 9-ին։

Զբոսաշրջության ոլորտում լավագույններին կբացահայտեն սեպտեմբերի 9-ին: Սա մրցանակաբաշխություն է, որը 4 տարի առաջ նախաձեռնեց  Армения Туристическая ամսագիրն ու այն դարձրեց ավանդական: Այս տարի անվանակարգերը 12-ն են: Ընտրվել են Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծը, ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված լավագույնները, գնահատվել են ներգնա տուրիզմի լավագույն կազմակերպիչներն ու, անգամ, Արցախի լավագույն հյուրանոցն է իր պարգևը ստանալու:

Соревнование парапланеристов в Армении - Sputnik Արմենիա
Նոստալգիա, թե՞ էքստրեմալ տուրիզմ. ռուս զբոսաշրջիկներին գրավում է Հայաստանը

Մրցանակաբաշխության ղեկավար Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անվանակարգերում ամեն տարի փոփոխություններ լինում են, իսկ լավագույններն ընտրվում են քվեարկությամբ:

Ամսագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն էլ շտապեց հավելել՝ իրենք նաև անձամբ են ստուգում ու համոզվում, թե մրցութային հայտ ներկայացրած զբոսաշրջային ընկերություններից ով որքան ճշգրիտ է ներկայացրել իր մասին տվյալները:

Армения Туристическая ամսագիրը, նախաձեռնելով մրցանակաբաշխությունն, ըստ Անահիտ Գևորգյանի, հիմնականում մեկ նպատակ է ունեցել՝ լայնորեն լուսաբանել ու նաև տարածել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, այդպիսով խթանելով նաև ոլորտի զարգացումը:

Ռուսալեզու այս ամսագիրը, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ու, առհասարակ, օտարերկրացիների համար է, իսկ մրցանակաբաշխությունը ոլորտի աշխուժացմանն է նպաստում:

Կազմակերպիչներն ուսումնասիրել ու հասկացել են՝տարեցտարի հետաքրքրությունը մրցանակաբաշխության նկատմամբ ավելանում է, այնպես, ինչպես դրան մասնակցողների թիվը:

Այս տարի մրցանակաբաշխությունը կանցկացվի սեպտեմբերի 9-ին, ժամը 18-ին Yans ակումբում:

Մանրամասները՝ տեսանյութում։ Զրույցը վարել է Դիանա Հարությունյանը։

Լրահոս
0