00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ընդլայնում է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը. Եվրամիությունը մնում է անմատչելի

© Sputnik / Karen YepremyanЗвартноц международный аэропорт
Звартноц международный аэропорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության աշնանանային նիստերից մեկում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց հերթական երկրի մասին, որի քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց մուտքի արտոնագրի։ Sputnik Արմենիան անդրադարձել է վիզային ռեժիմի ազատականացման հայկական գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. «Ամենաթարմ» երկիրը Ճապոնիան է, որի հետ Հայաստանն իրականացրեց միակողմանի վիզային ռեժիմի ազատականացում։ Այսինքն` 2017 թվականի սեպտեմբերի 6-ից ճապոնացիները կարող են Հայաստան գալ առանց մուտքի արտոնագրի պահանջի և հնարավորություն ունեն մեր երկրում մնալ առավելագույնը 180 օր։

Министр инотранных дел Эстонии Свен Миксер - Sputnik Արմենիա
Էստոնիան կողմ է ԵՄ–ի և Հայաստանի միջև վիզայի ռեժիմի պարզեցմանը

Նույն առավելությունից, սակայն, չեն կարող օգտվել Ճապոնիա մեկնող ՀՀ քաղաքացիները։ Բայց ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիշալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` մեր քաղաքացիների համար էլ կան որոշակի զիջումներ։ Օրինակ` որպեսզի Հայաստանի քաղաքացին այցելեր Ճապոնիա, պետք է ունենար հրավեր։ Այդ հրավերը վերացավ։

«Սա գործընթացի սկիզբն է, վաղը մենք ակնկալելու ենք որոշակի քայլեր նաև մեր գործընկեր երկրների կողմից»,- ասաց Կարմիշալյանը։

Այսօր, ըստ մասնագետի, սեղանի վրա դրված են այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են Նոր Զելանդիայի, Ավստրալիայի կամ Կանադայի հետ միակողմանի վիզային ռեժիմի վերացումը։

«Ինչո՞ւ ենք մենք գնում այդ քայլին. մեր հաշվարկները ցույց են տալիս` վերը նշված երկրների քաղաքացիների այցելությունները ՀՀ վերջին շրջանում բավականին ակտիվացել են, կան երկրներ, որոնց քաղաքացիները 2-3 անգամ ավելի շատ են այցելում Հայաստան, քան նախորդ տարիներին»,- ասաց Կարմիշալյանը։

Նույն արտոնությունից կարող են օգտվել Եվրամիության անդամ-երկրները` Հայաստանում մնալով մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր։

ՀՀ քաղաքացիների համար այդ ուղղությունները շատ չեն` Իրան, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն, ընդհանուր առմամբ` 13 երկիր։ Պետք է նշենք, որ սրանք այն երկրներն են, որտեղ ՀՀ քաղաքացիները բավականին սակավ են այցելում` առաջին հերթին հաշվի առնելով գնային գործոնը։ Այնինչ, եվրոպական երկրներն առավել շատ նախընտրող հայաստանցիները բավականին դժվարությամբ են վիզայի հարցերը լուծում։ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը դրա բացատրությունն ունի։

Заграничная виза - Sputnik Արմենիա
ԱՄՆ դեսպանատունը հերքում է Հայաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու լուրը

«Կան դեպքեր, երբ քաղաքացիները սխալ փաստաթղթեր են ներկայացնում, թույլատրված ժամանակից ավելի են մնում, իբր գնում են բուժման, բայց փաստաթղթերը ներկայացնում են որպես տուրիստական, պարտքեր են կուտակում հոսպիտալներում, դա ստիպում է ավելի խիստ վերաբերվել»,-ասաց Կարմիշալյանը։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր չէ աշխատել Եվրամիության անդամ-երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ուղղությամբ, Կարմիշալյանը պատասխանեց` նպատակ կա։

«Մեր նպատակն է, որպեսզի մեր հարևան Վրաստանի պես մենք էլ ունենանք ազատականացված ռեժիմ»,- ասաց նա։

Այս պահին միայն դիվանագիտական անձնագրերով ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ այցելել Եվրամիության բոլոր երկրներ, բացի Իռլանդիայից, Դանիայից և Մեծ Բրիտանիայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր` եթե դուք ուզում եք ապացուցել, որ անկեղծ հետաքրքրված եք վիզաների ազատականացման ռեժիմով, կատարեք տնային աշխատանքը, նախապատրաստեք օրենքները:

© Sputnik / Gohar SargsyanՎլադիմիր Կարմիշալյան
Начальник консульского управления МИД Армении Владимир Кармиршалян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Կարմիշալյան

«Ես Հայաստանը համարում եմ ընդլայնված Եվրոպայի մի մաս, հետևապես, հայե՛ր, պատրաստվեք, մի կորցրեք ձեր հույսը և համբերատար եղեք»,- ասել է Սվիտալսկին։

Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կառավարության առաջնահերթություններից է։

2017 թվականի ընթացքում մուտքի վիզայի պահանջից արդեն իսկ ազատվել են ԱՄԷ-ի, Կատարի և Ճապոնիայի քաղաքացիները։

Լրահոս
0