Բժիշկ Կուդզաևի 1,5 տարեկան թոռան ողբերգական մահը ցնցել է մարդկանց

© Sputnik / Aram Nersesyan Казбек Кудзаев в гостях у радио Sputnik Армения
Казбек Кудзаев в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում բազմահարկ շենքի 9-րդ հարկից ընկել է Ազամատ Կուդզաևի որդին՝ հայտնի վիրաբույժ Կազբեկ Կուդզաևի թոռը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. MiyaGi մականունով հայտնի հիփ-հոփ կատարող Ազամատ Կուդզաևի մեկուկես տարեկան որդին մահացել է Մոսկվայում բնակելի շենքի իններորդ հարկից ընկնելուց հետո, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին

Դեպքը տեղի է ունեցել Վերխնայա Մասլովկա փողոցում, նախօրեին: Տեղի ունեցածի ականատես է դարձել մի քանի տասնյակ մարդ:

Տեղանքը շրջափակել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Երեխայի մահվան պատճառները պարզվում են:

Ազամատ Կուդզաևը 26-ամյա ռեփեր է Վլադիկավկազից: Նա հայտնի վիրաբույժ Կազբեկ Կուդզաևի որդին է։

Sputnik Արմենիան բժիշկ Կուդզաևի հետ նախագիծ է իրականացրել՝ օգնելով գտնել նրա այն հիվանդներին, որոնց վիրաբույժը փրկել է Հայաստանում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո։

© Facebook/Азамат Кудзаев / Ազամատ Կուդզաևը՝ որդու հետ
Азамат Кудзаев - Sputnik Արմենիա
Ազամատ Կուդզաևը՝ որդու հետ

Բժշկական գիտությունների թեկնածու վիրաբույժ, Կուդզաևի անվան կլինիկայի հիմնադիրն իր մասնագիտական ճանապարհին շատերին է փրկել՝ ոմանց վերադարձնելով գեղեցկությունը, մյուսների՝ բնական թերությունները շտկելով, բայց այն, ինչ բժիշկն այդ օրերին տվեց հայ հիվանդներին, ավելին էր, քան կորցրած ոտքը կամ ձեռքը։ Նա մարդկանց հավատ է տվել վաղվա օրվա ու շարունակվող կյանքի նկատմամբ:

28 տարի անց... Գտնված երազ - Sputnik Արմենիա
28 տարի անց... գտնված երազը

Երկրաշարժից 28 տարի անց բժիշկ Կազբեկ Կուդզաևը, որն ապրում և աշխատում է Վլադիկավկազում, ֆեյսբուքյան իր էջում մի սրտառուչ գրառում էր կատարել՝ ցանկություն հայտնելով իմանալ այն աղջնակի մասին, որի ոտքը փրկել էր անդամահատումից։

Sputnik Արմենիան կազմակերպեց օս բժիշկ Կազբեկ Կուդզաևի, և հայ գործընկերների ու նրանց համատեղ ջանքերով փրկած հիվանդների հանդիպումը։

Բազմաթիվ մարդկանց կյանք պարգևած բժշկին այս ծանր, ողբերգական պահին սատարում, սփոփանքի խոսքեր են ուղղում աշխարհի բոլոր ծայրերից։ Նրա ֆեյսբուքյան էջը հեղեղված է ցավակցական հաղորդագրություններով։ Sputnik Արմենիան ևս ցավակցում է Հայաստանի համար մեծ ներդրում ունեցող վիրաբույժին։

Լրահոս
0