00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Դեմիրխանյան. «Ինձ զայրացնում են ժամանակակից տղամարդիկ»

© Sputnik / Арпи БегларянМодель Анна Демирханян
Модель Анна Демирханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը Գեղեցկության միջազգային օրը բացահայտել է կնոջ գեղեցկության գաղտնիքը, ինչպես նաև պատմել է ժամանակակից տղամարդկանց նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մասին:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ոչ բոլոր տղամարդիկ են ունակ ջենտլմեն լինել, կարծում է «Եվրոպա 2016»-ի առաջին վիցե-միսիս, «Միսիս Տիեզերք», «Միսիս Եվրոպա», «Տիեզերքի թոփ-մոդել», «Տիեզերքի երեխաները» գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանը:

Նրա խոսքով` որոշ ժամանակակից տղամարդիկ «կանացի հատկություններ են» ձեռք բերել:

«Ջենտլմեններ չկան… Կինն ինքն է բացում դուռը, վճարում հաշիվները: Բացի այդ, այսօր աղջիկը պետք է փորձի գրավել տղամարդու սիրտը, հասնել նրան, հոգ տանել նրա մասին: Տղամարդիկ շատ փխրուն են դարձել»,- ասում է Աննան:

Դժվար իրավիճակ է: Ինչպե՞ս դուրս գալ դրանից:

Ժամանակակից տղամարդկանց վարքագծի մասին թեման շարունակելով՝ Աննան խոսեց նաև այն մասին, որ կյանքում շատ տարբեր անցումային պահեր են լինում, օրինակ` ամուսնալուծությունը: Ի՞նչպես կինը պետք է հաղթահարի դա, դուրս գա դեպրեսիայից:

«Տարիների ընթացքում ես եկա այն համոզման, որ միայն մարդն ինքն իրեն կարող է օգնել: Եվ եթե այդ կինը դժվարին իրավիճակում է հայտնվել, հոգեպես ճնշված է, սիրտը կոտրել են, հոգնել է ամեն ինչից, նա պետք է պարզապես սկսի դատողություններ անել: Եթե ամեն ինչ մշտապես վատ է, ապա ի՞նչ անել: Իրավիճակից այլ ելք չկա, քան քեզ հավաքես և ուժ գտնես քո մեջ»,- նշեց մոդելը:

Организаторы конкурса Мисс Армения-2017 - Sputnik Արմենիա
Ամբողջ աշխարհի հայ գեղեցկուհիները կմրցեն «Միսս Հայաստան» կոչման համար

Աննայի խոսքով՝ նման ծանր պահերի լավագույն բուժումը սիրելի գործով զբաղվելն է: Այնուհետև պետք է մտածես այն մասին, թե ինչ գործողություններ անել կյանքը փոխելու համար:

Գեղեցկուհու կարծիքով` յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ միայն ինքն է պատասխանատու իր կյանքի համար:

«Թող որ քեզ նույնիսկ սատարեն մտերիմներդ, ընկերներդ, ընտանիքդ, խորհուրդներ տան: Սակայն ոչ ոք քեզ չի կարող հանել այդ ճնշված վիճակից: Քո ցավը ոչ ոք չի կարողանա զգալ… Պետք է նպատակ ունենալ, երազանք, զբաղմունք, առաջ գնալ, ձգտում ունենալ: Գուցե դա լինի աշխատավայրի փոփոխությունը, մեկ այլ քաղաք մեկնելը, նոր զգեստ գնելը, նոր զբաղմունքը կամ հոբին»,- պարզաբանում է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Գեղեցկությունն ու գռեհկությունը

Կինը միայն այն ժամանակ է իրեն գեղեցիկ զգում, երբ սիրված է, կարծում է Աննան:

«Չեմ խոսում այն աղջիկների մասին, որոնք տառապում են եսասիրությամբ, կամ նրանց մասին, ովքեր հաջողակ աստղի տակ են ծնվել ու գեղեցիկ են ի ծնե: Գեղեցկությունն այն ժամանակ ես զգում, երբ կինը թևեր է առնում, քանի որ նա սիրում է: Դա իմ անձնական կարծիքն է, քանի որ ես զգացմունքային մարդ եմ: Գուցե, ինչ-որ մեկն իրեն գեղեցիկ է զգում, երբ թանկարժեք, բրենդային հագուստ է կրում, իսկ մեկ ուրիշն էլ իրեն գեղեցիկ կզգա, երբ հորից լսի «աղջիկս` գեղեցկուհի է»: Սակայն բոլոր աղջիկներին էլ հաճելի է, երբ նրանց հաճոյախոսություններ են անում, չէ՞ որ մենք ականջներով ենք սիրում»,- նշում է Աննան:

Խոսելով այն մասին, որ այսօր երիտասարդ հայուհիների շարքում կարելի է հանդիպել արհեստական աղջիկների, կոսմետիկայի հաստ շերտերով և գռեհիկ ճչացող բաց զգեստներով, բադի շուրթերով և աճեցրած թարթիչներով, Աննան նշեց, որ դա թուլության նշան է:

Мисс СНГ 2017 - Sputnik Արմենիա
Շուշան Երիցյանը «Միսս ԱՊՀ» տիտղոսը նվաճելու և գեղեցկության գաղտնիքի մասին

«Առօրյա կյանքում ոմանք բավական ոճային և օրիգինալ են հագնվում: Սակայն կյանքը ցույց է տվել, որ վառ և գռեհիկ զգեստներ կրում են նրանք, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել: Անկեղծ ասած՝ ես միշտ ուշադրության կենտրոնում եմ եղել հասակիս շնորհիվ, մոդելային կառուցվածքիս, դրա համար, երբեք անհրաժեշտություն չեմ ունեցել որևէ վառ կամ բաց զգեստ կրել ուշադրություն գրավելու նպատակով»,- խոստովանեց «Եվրոպա 2016»-ի վիցե-միսիսը:

Նա չի սիրում անճաշակ հագուստ, սիրում է զգեստի ոճային համադրում, բայց որ դա ճչացող չլինի:

Գեղեցկության միջազգային օրը նա բոլոր կանանց և աղջիկներին սեր և երջանկություն է մաղթում:

Լրահոս
0