00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փափուկ ուժի» ռեժիմ. ինչ կտա Երևանին ԵՄ–ի հետ գործակցությունը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит ЕС в Брюсселе. День второй
Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներին կյանքը ստիպեց վերանայել ԵՄ–ից նախնական սպասումները. հետագա քայլերն ավելի դժվար կլինեն, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը դարձել է Եվրասիական և Եվրոպական միությունների հետ համագործակցության լավագույն օրինակներից մեկը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա նշել է, որ դա ոչ թե հայ փորձագետների կարծիքն է, այլ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ադենաուերի, Կարնեգիի հիմնադրամների։

«Հայաստանը որպես ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ համագործակցության առավել հաջողված փորձ են դիտարկում։ Թեև մենք ԵՄ-ի հետ վիզաների պարզեցման մասին պայմանագիր չունենք, համոզված եմ, որ մենք կգնանք այդ ուղով։ Դրա համար ժամանակ է պետք», — ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այսօր դիվերսիֆիկացնում է իր քաղաքականությունը։ Դրա վառ վկայությունն է Պուտինի հետ բանակցություններից հետո երկրի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Երևանը մտադիր է ԵՄ-ի հետ Համաձայնագիր ստորագրել։

Серж Саргсян и Дональд Туск - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի «ժողովրդավարության այբուբենի» կարիքը չունի

Դա, Սարգսյանի կարծիքով, այն բանի վկայությունն է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև որևէ թյուրըմբռնում ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ չկա։

Հակառակը, խնդիրներ կային ԵՄ-ի կողմից, որը սկզբում խիստ պահանջներ էր ներկայացրել՝ «կամ-կամ», սակայն հետագայում հրաժարվեց այդ մոտեցումից։

Նա ակնկալում է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը զարգացում է ունենալու։

«Հայաստանն արդեն մի քանի քայլ արել է դեպի ԵՄ և ԵԱՏՄ, բոլոր երկրներից նա ամենախորը հարաբերություններն ունի ԵՄ-ի հետ։ Դեռ բանակցությունների սեղանին վիզային ռեժիմի պարզեցման մասին պայմանագիր չկա, սակայն հարցը, հավանաբար, քննարկվում է փակ դռների հետևում»,- նշել է Սարգսյանը։

«Արևելյան գործընկերությունն» ափդեյթի է սպասում

Արևմուտքի կողմից բավականին պրագմատիկ մոտեցում կար. նրանք ցանկանում էին ձևավորել այն երկրների «երկրորդ էշելոնը», որոնք կարող են ԵՄ-ի հետ ինտեգրվել քաղաքական ոլորտում, իսկ հետագայում, հավանաբար, նաև ավելի խորը, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Հաշվի առնելով, որ նրանք փորձում էին հնարավորինս շատ երկրներ ներգրավել իրենց քաղաքական դաշտ, ապա ԵՄ-ին, մասամբ, դա հաջողվեց»,- ասել է Հակոբյանը։

Նախագծի հեղինակները սկզբում բավականին կոնսերվատիվ էին, Հայաստանի առջև ընտրության պայման էին դնում` «կամ, կամ», սակայն ժամանակը ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական իրողությունները ԵՄ-ին ստիպեցին հրաժարվել տոտալ մտածելակերպից և ընդհանուր ստանդարտներից անհատական մոտեցման օգտին։

Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
ԵՄ–ն վախենում է Հայաստանի հետ Համաձայնագիր ստորագրել` Հայաստանի պայմաններով

Նա նշեց, որ այսօր Հայաստանի պարագայում ընդունվում է ԵԱՏՄ-ին անդամակցելու քաղաքականության և ԵՄ-ի հետ Համաձայնագրի ստորագրման համատեղումը։

«Եթե բանակցություններն այլ ուղով ընթանան, հավանական է նաև այլ, «ավելի մեղմ» ռեժիմների կիրառում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նախագծի նախաձեռնողներին աշխարհաքաղաքական առումով պետք է բավարարի Արևելյան գործընկերության նախագծի իրականացումը»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ ծրագրից մեծ սպասումներ չկային, իսկ եթե նույնիսկ եղել են, կյանքը ստիպել է վերանայել դրանք։

Հակոբյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Արևելյան գործընկերության քաղաքականության հետ աստիճանաբար համակերպվել է նաև Ռուսաստանը։ Եթե առաջին փուլում, նրա խոսքով, նրան բավականին խանդոտ էին վերաբերվում Մոսկվայում, ապա ընթացքում իրավիճակը փոխվեց։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Ինչպես է անցնում ԵԱՏՄ–ում Հայաստանի «վաղ մանկությունը»

«Աստիճանաբար Ռուսաստանը «մարսեց» այդ գաղափարը, և հարցը, ինչպես դա հաճախ է լինում քաղաքականության մեջ, սակարկության թեմա դարձավ։ Կողմերից ոչ մեկը չկարողացավ Արևելյան գործընկերության այդ երկրներին ամբողջությամբ իր կողմը քաշել»,- ասաց Հակոբյանը։

Նախագծի շրջանակներում գումարների անհամաչափ հատկացման հարցին անդրադառնալիս (Ուկրաինային գրեթե կեսն է ստանում` շուրջ 7 մլն դոլար)` Հակոբյանը նշեց, որ դա սպասելի է։

«Սա, հիմնականում, պայմանավորված է Ուկրաինայի արևմտամետ դիրքորոշմամբ։ Բնականաբար, պետք է «չնեղացնել», առաջին հերթին։ Չէ՞ որ Կիևը, հաշվի առնելով հսկայական կորուստները` ինչպես տնտեսական, այնպես էլ տարածքային, իր ապագան կապում է Եվրոպայի հետ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ծրագիրը, նրա խոսքով, իր դերը կատարեց, որոշ երկրներ «խաղից դուրս» մնացին։ Այն երկրները, որոնք կարողացան ինտեգրվել նախագծին, կկարողանան հաջորդ քայլն անել։

Նա համոզված է, որ ծրագիրը կամ կթարմացվի, կամ կհայտնվի նորը։

«Հետագա համագործակցությունից սահմանափակումներ չեն ցանկանում ունենալ ո՛չ ԵՄ-ում, ո՛չ էլ Գործընկերության երկրներում։ Կողմերը փորձում են առաջին քայլից հետո անել երկրորդը, գուցե և երրորդն ու չորրորդը։ Սակայն, գործընթացը բավականին բարդ է ընթանալու, հավանաբար, երկար տարիներ, հաշվի առնելով գրեթե «Սառը պատերազմի» ներկայիս պայմանները»,- ասաց Հակոբյանը։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից առաջ է անցել

«Արևելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկար է նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մասին։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թվականի հունվարին։

ԵՄ խորհուրդը 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԱԳՆ ղեկավարների մակարդակով նիստի ընթացքում լիազորեց Եվրահանձնաժողովին սկսել բանակցություններ վարել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի գործընկերության և ԵՄ ու հանրապետության միջև համագործակցության մասին գործող համաձայնագիրը։

Հայաստանը հույս ունի ստորագրել փաստաթուղթը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։

Լրահոս
0