ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
«Սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,– նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 32-34, գիշերային ժամերին` 13-15 աստիճան տաքություն։