Տրանսֆեր հումորի աշխարհում. բաժանորդների հետաքրքրության կենտրոնում կրկին Գարիկ Մարտիրոսյանն է

© Sputnik / Михаил Мокрушин /  / Անցնել մեդիապահոցФестиваль команд КВН Сочи - 2011
Фестиваль команд КВН Сочи - 2011 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ComedyClub շոուի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը չի հոգնում կատակելուց և պարբերաբար զվարճացնում իր բաժանորդներին հետաքրքիր լուսանկարներով և տեսանյութերով:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչու են նրան գնահատում Comedy Club-ում:

Instagram-ի իր էջում նա գրել է, որ մեկնարկում է Comedy նախագծի նոր եթերաշրջանը և ինքն իրեն համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Մարտիրոսյանը հետաքրքրություն է առաջացրել սոցցանցի օգտատերերի շրջանում` տեղադրելով Матч ТВ սպորտային հեռուստաալիքի եթերում հայտնված տեսանյութից մի հատված, որում հաղորդավարը խոսում է տրանսֆերի մասին` հումորի աշխարհում»

«Comedy Club-ը մտադիր էր հրավիրել Արարատ Քեշյանին, սակայն ТНТ-ի «տրանսֆերի կանոնների համաձայն»՝ յուրաքանչյուր ծրագրում պետք է միայն մեկ հայ լինի»,- ասել է նա:

«Ահա թե ինչու են ինձ այդքան գնահատում Comedy Club-ում: Ես իմ մակարդակով գոնե ինչ-որ հարցում մոտեցել եմ MU-ի Հենրիխ Մխիթարյանին, նա էլ թիմում միակ լեգիոներն է Հայաստանից»,- գրել է Մարտիրոսյանն իր էջում:

Հեռուստահաղորդավարն իր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի վառ երկրպագուներից է: Ավելի վաղ նա Անգլիական պրեմիեր լիգայում հայ կիսապաշտպանի գոլը նշել էր գլուխը թրաշելով:

 

Լրահոս
0