00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր է կորել Գորիսի քաղաքապետը

© Sputnik / Aram NersesyanВачаган адунц
Вачаган адунц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիսկան մնացել է առանց հենարանների։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ ավագանու ներկայությամբ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը գրել է հրաժարականի դիմումն ու անհետացել: Արդեն երկու օր նա անհասանելի է:

Արդեն երկու օր է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Գորիսի քաղաքապետը հեռանում է պաշտոնից: Իրականում, այդ իրադարձությունն այսքան լայնորեն չէր շոշափվի, եթե չլիներ մեկ հանգամանք: Ըստ լուրերի, Գորիսի՝ արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը Լիսկայի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական դրածո-կամակատարներից էր:

Письмо, ручка, договор, подпись - Sputnik Արմենիա
Գորիսի քաղաքապետը հրաժարականի դիմում գրեց

Գործող մարզպետն էլ, որը խնդիր ուներ ազատվել նախկինի կադրերից, համաձայն հրապարակումների, ընկել էր Ադունցի հետևից: Ասում են՝ նույնիսկ մի քանի անգամ խնդրել-համոզել է, թե՝ Ադունց ջան, արի դու քո կամքով գնա: Ադունցն էլ, թե՝ ուր գնամ, լավ էլ նստած եմ, ու գործը հասել է ճնշումների: Գորիսում գործող «Սյունյաց երկիր» կայքում մի երկար անդրադարձ կա այս թեմային: Ըստ դրա՝ Վաչագան Ադունցը խոստովանել է, թե իրեն ստիպում են հրաժարականի դիմում գրել, բայց ինքը ոչ գրել է, ոչ կգրի:

Նույն կայքին Գորիսի համայնքապետը ասել էր, որ սեպտեմբերի 7-ին կարևոր հանդիպումներ է ունենալու, դրանից հետո միայն վերջնականապես կորոշվի՝ մնա, թե գնա: Հիմա ոչ սյունեցի, ոչ երևանցի լրագրողներս Ադունցին չենք կարողանում գտնել՝ անհասանելի է:

Հանդիպում եղավ, թե չեղավ, ում հետ եղավ ու ով ինչ որոշեց, կամ ում ստիպեցին. գրեթե բոլոր լրատվամիջոցներն են գրում՝ հրաժարականի դիմումը գրվել է, ու այսպիսի դեպքերի համար հիմնական պատճառաբանությամբ՝ առողջական խնդիրների կան, բուժման պիտի գնա:

Որպես նոր քաղաքապետ էլի սկսեց շրջանառվել գործարար Գագա Առուշանյանի անունը: Ասում են՝ դեռ ապրիլյան ընտրություններից հետո է մարզպետ Հակոբյանը նրան Գորիսը խոստացել:

Գորիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքում այս մասին՝ ոչինչ: Վերջին լուրը հրապարակել են սեպտեմբերի 4-ին: Քաղաքապետն էլ դեռ Վաչագան Ադունցն է:

Լրահոս
0