Անցնող շաբաթ Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащий армянской армии на боевом посту
Военнослужащий армянской армии на боевом посту - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է, հիմնականում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0