ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Մետցին», տեղեկացնում է armsport.am-ը:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, մեկ գնդակ է խփել բրազիլացի Լուկասը:
Իր նորամուտի խաղում 18-ամյա Կիլիան Մբապեն դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նույն գործողություններով աչքի է ընկել բրազիլացի հարձակվող Նեյմարը: Բրազիլացին այժմ անցկացրած 4 խաղում խփել է 4 գնդակ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում:
Այդ հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն վաստակել է 15 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մետցը» վերջին տեղում է: