Անդրեի ու Սիբիլի երգը 5 աստղ է ստացել «Հուրիեթից»

© Sputnik / Aram NersesyanСибил
Сибил - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքական «Հուրիեթի» սյունակագիրը 5 աստղ է գնահատել հայության հայրենադարձության երգը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Թուրքական առաջատար թերթերից մեկի` «Հուրիեթի» սյունակագիր, երաժշտական քննադատ Նայիմ Դիլմեները պոլսահայ երգչուհի Սիբիլի և հայկական The beautified project խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգը (հեղ.՝ Հասմիկ Հախվերդյան) 5 աստղ է գնահատել։ Այս մասին հայտնում են «Պատասխան 100 տարի անց» նախագծից։

Դիլմեները գովեստի խոսք է ասել պոլսահայ սիրված երգչուհու մասին։

«Մաքրամաքուր, յուրահատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա…»,- գրել է նա։

«Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ։

Լրահոս
0