Անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայում, զոհերը երեխաներ են

© REUTERS / Charles PlatiauПолиция Франции
Полиция Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի հյուսիսում` երկաթուղային կայարանում։ Զոհվել են անչափահաս երեխաներն ու նրանց մայրը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նայոն երկաթուղային կայարանում արձակված կրակոցների զոհ են դարձել 4 մարդ, որոնց թվում երեք և հինգ տարեկան երկու երեխա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

«Անհայտ անձինք կրակ են բացել և չորս մարդ սպանել»,- հայտնում է պարբերականը։

Երկու երեխաներից ու նրանց մորից բացի, ըստ նախնական տվյալների, զոհվել է նաև նրանց ընտանիքի բարեկամը, որը փորձել է օգնել կնոջն ու երեխաներին հեռանալ քաղաքից։

Կրակողներից մեկն ինքնասպան է եղել, երկրորդը կարողացել է փախչել։ Այժմ նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարվել։

Դեպքի վայրը շղթայել են զինված ժանդարմները։ Կայարանի վերևում ուղղաթիռ է պտտվում։

Լրահոս
0