00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այվազովսկու և Աննա Բուռնազյանի ամուսնության պատմությունը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցОткрытие выставки "Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения" в Санкт-Петербурге
Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի նշվում է մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը: Sputnik Արմենիան Այվազովսկու մասին հրապարակումների շարքից ներկայացնում է նկարչի երկրորդ ամուսնության պատմությունը:

Յուլիան և դուստրերը

Իր կյանքի օրոք արդեն համաշխարհային մեծ ճանաչման ու փառքի արժանացած ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անձնական կյանքն այնքան էլ հարթ չի ընթացել: Նրա առաջին կինը Յուլիա Գրևսն էր՝ անգլուհի, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստրը։ Այվազովսկին նրան հանդիպեց 1848 թվականի ձմռանը մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, երբ Յուլիան ազնվական ընտանիքներից մեկում սովորական տնային դաստիարակչուհի էր: Շուտով նրանք ամուսնանում են և բնակություն հաստատում Այվազովսկու հայրենի քաղաքում՝ ծովափնյա Թեոդոսիայում: Այվազովսկու տարերքը ծովն էր, նրա ստեղծագործական գործունեությունն ամբողջովին կապված էր ծովի, ծովային տեսարանների հետ, և ծովից հեռու մեկ այլ վայրում ապրելը նա չէր էլ կարող պատկերացնել:

Феодосийская картинная галерея имени И. К. Айвазовского - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր խնդրել թուրք սուլթանը Այվազովսկուց

Այվազովսկին և Յուլիան իրենց ամուսնության ընթացքում չորս դուստր ունեցան՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա և Ժաննա: Թվում էր, թե նրանք ամուր, երջանիկ, երեխաներով շրջապատված ընտանիք են կազմել, սակայն դա բնավ էլ չէր համապատասխանում իրականությանը: Յուլիան մայրաքաղաքի աշխույժ կյանքից հետո այդպես էլ չկարողացավ համակերպվել Թեոդոսիայի նման գավառական փոքր քաղաքի միապաղաղ կյանքին։ Նա մշտապես ընդվզում էր և պահանջում ամուսնուց տեղափոխվել Թեոդոսիայից: Վերջապես, ամուսնությունից 12 տարի անց, Յուլիա Գրևսը բաժանվում է Այվազովսկուց այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է դուստրերին բարձրակարգ կրթություն տալ, որի հնարավորությունը Թեոդոսիայում չկար, և նա երեխաների հետ տեղափոխվում է Օդեսա:

Այվազովսկին և Աննան

Հովհաննես Այվազովսկուն ընտանեկան իրական երջանկություն պարգևեց միայն երկրորդ ամուսնությունը: Նրա երկրորդ կինը դարձավ հայուհի Աննա Բուռնազյան-Սարկիսովան` Թեոդոսիայի հայկական համայնքի միջին խավի ներկայացուցիչ Մկրտիչ Բուռնազյանի դուստրը: Նկարիչն Աննային տեսավ նրա ամուսնու՝ թեոդոսիացի մեծահարուստ առևտրական Սարկիսովի հուղարկավորության ժամանակ։ Երիտասարդ այրու արևելյան վառ գեղեցկությունն անմիջապես գրավեց նկարչին՝ դա սեր էր առաջին հայացքից: Այվազովսկին որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկություն է անում Աննային, և 1882 թվականին նրանք ամուսնանում են։ Հայկական ծիսակարգով նրանց պսակադրությունը կայացավ Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում:

© Public domainԱյվազովսկի. «Աննա Բուռնազյանի դիմանկարը»
 Анна Никитична Бурназян-Саркисова, вторая жена И. К. Айвазовского - Sputnik Արմենիա
Այվազովսկի. «Աննա Բուռնազյանի դիմանկարը»

Ծովանկարիչն այդ ժամանակ արդեն 65 տարեկան էր, իսկ Աննան` ընդամենը 25: Տարիքային ահռելի տարբերությունը՝ համարյա 40 տարի, խոչընդոտ չեղավ 18 տարվա նրանց երջանիկ ու համերաշխ ամուսնությանը: Այվազովսկին պաշտում և փայփայում էր իր երիտասարդ կնոջը, այդ մեծ զգացմունքը ներշնչանքի նոր աղբյուր հանդիսացավ Այվազովսկու համար: Դրա արտահայտություններից մեկն է Թեոդոսիայի պատկերասրահում պահվող Այվազովսկու հայտնի նկարը՝ «Աննա Բուռնազյան-Սարկիսովայի դիմանկարը»։ Նկարիչն իր սիրելի Աննային պատկերել է նաև մեկ այլ գեղեցիկ ու գունեղ նկարի վրա՝ «Մրգերի բերքահավաքը Ղրիմում»:

Նամակներից մեկում Այվազովսկին կնոջն ուղղված այսպիսի խոսքեր ունի. «Հոգիս մշտապես պետք է առնչվի գեղեցկության հետ, որպեսզի հետո այդ ամենը կարողանամ վերարտադրել կտավներում: Ես սիրում եմ քեզ, և քո խորունկ աչքերում ինձ համար առկայծում է մի մեծ խորդհրդավոր աշխարհ, որն իրոք կախարդական ազդեցություն ունի ինձ վրա: Եվ եթե հանկարծ արվեստանոցի լռության մեջ ես չեմ կարողանում հիշել քո հայացքը, ապա նկարս խամրած է ստացվում»:

Վերջին տարիները

Այվազովսկին և Աննան միշտ անբաժան էին նաև ցուցահանդեսների կազմակերպման հետ կապված երկարատև շրջագայությունների ընթացքում՝ Ռուսաստանում, Եվրոպայում թե Ամերիկայում: Աննա ոչ միայն Այվազովսկու տան օջախի պահապանն էր, այլ նաև նրա առաջին օգնականն ու խորհրդատուն: Հայրական ընտանիքում Աննան հայեցի դաստիարակություն էր ստացել, և ամուսնությունից հետո իր ու Այվազովսկու միջև հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ զրույցները մշտական բնույթ էին կրում:

Реставрация могилы Ивана Айвазовского - Sputnik Արմենիա
Թեոդոսիայի հայ համայնքը սկսել է Այվազովսկու շիրիմի վերանորոգման աշխատանքները

Ծովանկարիչը ասում էր. «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»: Թեոդոսիայի նրանց առանձնատունը դառնում է նաև հայ մշակութային գործիչների յուրօրինակ կենտրոն: Այստեղ են հյուրընկալվում գրողներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, որոնք շատ դեպքերում Այվազովսկու կողմից զգալի ֆինանսական աջակցություն էին ստանում: Պատահական չէ նաև, որ հիմնականում իր կյանքի վերջին տարիներին է Այվազովսկին հայկական թեմաներով նկարներ ստեղծել: Նրանցից էին «Արարատ լեռան հովիտը», «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը Ավարայրի ճակատամարտից առաջ», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Բայրոնի այցը Մխիթարյանների Սուրբ Ղազար կղզի», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» և այլ կտավներ։

Այվազովսկին շատ ծանր տարավ 1895-96 թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերը: Նա այդ սարսափելի կոտորածների թեմայով նկարների մի ամբողջ շարք ստեղծեց՝ դրանով իր ցասումն արտահայտելով ընդդեմ թուրք ջարդարարների։ Հայտնի պատմություն է նաև այն, թե ինչպես այդ դեպքերից ծայրաստիճան վրդովված Այվազովսկին հրաժարվեց թուրքական սուլթանի կողմից իրեն շնորհված օսմանյան բարձրագույն շքանշաններից՝ ցուցադրաբար դրանք նետելով ծովը:

«Թողեց անմահ հիշատակ»

Մեծ ծովանկարիչը մահացավ 1900 թվականին և իր կտակի համաձայն հուղարկավորվեց Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել էր: Երեք տարի անց նկարչի այրու՝ Աննա Բուռնազյանի ջանքերով Այվազովսկու գերեզմանին մարմարե շիրմաքար տեղադրվեց, որի վրա գրաբարով փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու հետևյալ խոսքերը. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»:

Աննան ամուսնու մահից հետո սկսեց ապրել մենակյաց, փակ կյանքով, փաստացի դադարեցնելով շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին համաշխարհայինը, Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը, Ղրիմի օկուպացիան գերմանացիների կողմից՝ այդ ամենը նա վերապրեց, մնալով իր տանը, Թեոդոսիայում: Աննա Բուռնազյանը մահացավ 1944 թվականի հուլիսին, 88 տարեկան հասակում, և թաղված է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ իր ամուսնու, մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանի մոտ:

© Przemysław Wierzbowski/CC-BY-SA-3.0Այվազովսկու գերեզմանը Թեոդոսիայում
Храм  Айвазовского в Феодосии - Sputnik Արմենիա
Այվազովսկու գերեզմանը Թեոդոսիայում
Լրահոս
0