Իլհամ Ալիևը ներում շնորհեց Արցախ այցելած Ալեքսանդր Լապշինին

© Sputnik / Виктор ТолочкоБлогер Александр Лапшин в зале суда
Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բլոգեր Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջան նախագահի մամուլի ծառայությանը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն, որը բլոգերին Արցախ կատարած այցելության համար «սև ցուցակ»-ում էր ներառել:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
«Ադրբեջանը Լապշինին կուլ տվեց, բայց չի մարսելու»

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը. բլորգերը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Լրահոս
0