ԲՀԿ–ն կքննարկի ԵԱՏՄ–ից դուրս գալու «Ելքի» նախագիծը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ–ն դեմ է, ԲՀԿ–ն կքննարկի։ ԵԱՏՄ–ից դուրս գալու «Ելքի» նախագիծը կշրջանառվի խորհրդարանում։ ԱԺ խմբակցություններից միայն ԲՀԿ–ն է հրահանգ ստացել քննարկել այն։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծն ու դրա հիմնավորումներն այսօրվանից պաշտոնապես դրվելու են շրջանառության մեջ։

ՀՀԿ–ն հայտարարում է, որ դեմ է այս նախաձեռնությանը և վստահեցնում` այն չի վայելում անգամ «Ելքի» անդամների լիարժեք վստահությունը։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

Խորհրդարանական երկրորդ ուժի` ԲՀԿ–ի ղեկավարն այսօր, սակայն, այլ դիրքորոշում հայտնեց։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր խմբակցության անդամ պատգամավորներին հրահանգել է քննարկել «Ելքի» նախաձեռնությունը։

«Պետք է քննարկենք, և հնարավոր է մենք այլ կերպ անդրադառնանք։ Երևի, մենք ԵԱՏՄ–ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում, 200 միլիոնանոց շուկա է։ Կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկել և ոչ թե` աչքի տեղը ունքն էլ հանել»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ նոյեմբերին նախանշված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Գագիկ Ծառուկյանը դժվարացավ տեսակետ հայտնել` ասելով, որ իր կարծիքը կհայտնի, երբ պարզ կդառնա, թե ինչ է ենթադրում այդ փաստաթուղթը։

Հիշեցնենք`սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նիստում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը, որն այսօրվանից պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ։

Լրահոս
0