Հռոմի պապը վնասվածք է ստացել պապամոբիլով շրջելիս

© Sputnik / Asatur Yesayants / Папа Римский Франциск I
Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեքենայի կտրուկ արգելակման պատճառով վնասել է հոնքը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կոլումբիա կատարած այցի ժամանակ վնասվածք է ստացել պապամոբիլով շրջելու ընթացքում::

Պապական ավտոմեքենան ընթանալիս է եղել փողոցներով, որտեղ հազարավոր ուխտավորներ են եղել: Ինչ-որ պահի մեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրբազան քահանայապետը դեմքով հարվածել է ապակյա տանիքը պահող մետաղյա դարակին:

80-ամյա պապը վնասել է ձախ հոնքը, որի վրա բացված վերքից արյուն է կաթացել նրա հագուստին: Շարասյունը հարկադիր կանգառ է կատարել, և պապի վերքը տեղում մշակել են:

ԶԼՄ-ները նշում են, որ Հռոմի պապն անօթևանների կացարան էր ուղևորվում: Նա Կոլումբիա էր մեկնել սեպտեմբերի 6-ին:

Լրահոս
0