Գեղասահորդուհի Մեդվեդևա – Բաբասյան. բացասական փորձն ավելի օգտակար է լինում

© Sputnik / Нина Зотина / Евгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական ծագում ունեցող գեղասահորդուհի Մեդվեդևան Սոչիում 2 նոր ծրագիր է ներկայացրել, ու եթե կարճ ծրագրում նա կատարյալ էր, ապա ազատ ծրագրում թերություններ կային։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ազատ ծրագիրը չհաջողվեց, ասել է Կանանց գեղասահքում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը`Ռ–Սպորտի հետ հարցազրույցում։

«Ինձ համար դա նոր ծրագիր է, երկրորդ կեսում թռիչքային տարրերն ավելի շատ են։ Կարծում եմ` պարզապես պետք է ավելի շատ մարզվել։ Սահել ու սահել…», – ասել է աղջիկը։

Նա նշել է, որ երբևիցե չի մտածել, որ կատարման ժամանակ ինչ–որ բան կարող է սխալ գնալ։

«Ոչ, ես երբևիցե չեմ մտածում, որ հիմա կարող եմ ընկնել։ Այդպիսի զգացողություն չկա։ Դա պարզապես հերթական փորձ է, որը պետք է յուրացնել։ Ամբողջ փորձը դրական չի լինում, լինում են նաև բացասական պահեր։ Երևի, դա ավելի կարևոր է, քան դրականը։ Այն ստիպում է ավելի շատ աշխատել», – խոստովանել է երիտասարդ մարզիկը։

Կարճ ծրագրի վերաբերյալ աղջիկն ասել է, որ դա մարդկային հոգու

Նա նաև խոստովանել է, որ սիրում է վերջինը ելույթ ունենալ։

Լրահոս
0