9.11 փրկության կոդ , թե՞ միստիկ բանաձև

© AFP 2023 / SETH MCALLISTER / Теракт в США. 11 сентября, 2001 год
Теракт в США. 11 сентября, 2001 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2001 թվականից հետո մինչ օրս Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11-ը սկսվում է հարգանքի տուրքով: Երկրի պատմության մեջ 16 տարի առաջ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ ու ողբերգական ահաբեկչության հետևանքով զոհվեց ու անհետ կորավ ավելի քան երեք հազար մարդ:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Այս օրն ահաբեկչությունից հետո մետրոնոմի հարվածների ներքո Մանհեթենում կառուցված հուշահամալիրում մեկ առ մեկ ընթերցվում են բոլոր զոհերի անունները:

Sputnik Արմենիայի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը ընդգծում է, որ սեպտեմբերի 11-ից հետո ստեղծվել են ահաբեկչության դեմ պայքարի տարբեր կոմիտեներ ու կառույցներ, ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային կոալիցիան, բայց նրանք բոլորը պայքարը ծավալում են անհատների ու կառույցների դեմ:

СПУТНИК_Теракт в центре Барселоны - Sputnik Արմենիա
Կադրեր Բարսելոնայի ահաբեկչության վայրից

«Հիմա մենք գործ ունենք գլոբալ իսլամական ծայրահեղ արմատական շարժման հետ, որի դեմ նման մոտեցումներով պայքարելն արդյունավետ չէ, ինչքան էլ վերացնենք նրանց առաջնորդներին: Պայքարը պետք է իրականացվի համապատասխան քայլերի ու ծրագրերի միջոցով: Հակառակ դեպքում արդյունք չենք ունենա», համոզված է  Սարգիս Գրիգորյանը:  Արաբագետի խոսքով`այսօր մենք գործ ունենք նոր իրողությունների հետ՝ իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում, նոր իրողություններ, որի համար պետք են լուրջ մտածված ու հետևողական  քայլեր, ինչին աշխարհը, մեծ հաշվով, պատրաստ չէ: Հակառակ դեպքում, ըստ բանախոսի,  չէինք ունենա ահաբեկչական գործողություներ աշխարհի տարբեր հատվածներում ու հենց Մերձավոր արևելքում:

Հիշեցնենք, որ 2001թ.–ի սեպտեմբերի 11–ին «Ալ Քայիդայի»  ահաբեկչական կազմակերպության  19 անդամներ, բաժանվելով 4 խմբի, գրավել էին չորս ուղևորատար ինքնաթիռ: Խմբերից յուրաքանչյուրն ուներ առնվազն մեկ անդամ, որը թռիչքային պատրաստություն էր անցել: Ահաբեկիչները երկու ինքնաթիռներն ուղղել էին ԱՀԿ աշտարակների վրա, որոնք գտնվում էին Նյու Յորքի Մանհեթենի հարավային մասում: American Airlines 11 չվերթն իրականացնող ինքնաթիռը բախվել էր WTC-1 հյուսիսային աշտարակին, իսկ 175 United Airlines չվերթը՝ WTC-2 հարավայինին: Արդյունքում, երկու աշտարակները փլուզվել էին` լուրջ ավերածությունների պատճառ դառնալով շրջակայքում:

Երրորդ ինքնաիթռը՝ 77 American Airlines չվերթն, ուղղվեց Պենտագոնի ուղղությամբ: 93 United Airlines չվերթի ուղևորներն ու անձնակազմը փորձեցին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, սակայն ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մերձակայքում: 19 ահաբեկչից բացի գրոհների արդյունքում զոհվեց 2977 մարդ 57 երկրից, ևս 24 –ը համարվում են անհետ կորած: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Գրոհների պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը:

Լրահոս
0